USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-8

Instagram–ը զրկել է Twitter-ում լուսանկարներ դիտելու հնարավորությունից

10.12.2012, 18:14
Instagram ֆոտոծառայությունն ամբողջությամբ անջատել է իր լուսանկարների դիտումը Twitter–ում: Ինչպես հաղորդում է All Things Digital-ը, այդ տեղեկությունը հաստատել են Facebook ընկերությունում, որին պատկանում է Instagram-ը, հաղորդում է lenta.ru-ն:
Instagram–ը զրկել է Twitter-ում լուսանկարներ դիտելու հնարավորությունից
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Instagram ֆոտոծառայությունն ամբողջությամբ անջատել է իր լուսանկարների դիտումը Twitter–ում: Ինչպես հաղորդում է All Things Digital-ը, այդ տեղեկությունը հաստատել են Facebook ընկերությունում, որին պատկանում է Instagram-ը, հաղորդում է lenta.ru-ն:

Այժմ օգտագործողը ներդիրից հրապարակած լուսանկար դիտելու համար պետք է հղումով անցնի Instagram-ի կայք: Փոփոխությունները վերաբերում են Twitter-ի ինչպես վեբ-տարբերակի, այնպես էլ ծառայության բջջային հաճախորդներին: Twitter-ի տեխնիկական բլոգում նշվում է, որ նկարները չեն ցուցադրվելու օգտատերերի պրոֆիլների պատկերների պահոցներում:

Երկու ծառայությունների ինտեգրման առաջին բարդությունները սկսվել են 2012 թվականի դեկտեմբերի 5-ին: Այն ժամանակ Twitter-ի որոշ օգտագործողների պրոֆիլներում լիարժեք լուսանկարների փոխարեն Instagram-ից սկսել են երևալ միայն դրանց հատվածները:

Instagram-ի ղեկավար Քևին Սիսթրոմը (Kevin Systrom) ներողություն է խնդրել այդ քայլի համար և պարզաբանել է, որ դա արվել է օգտագործողների ուշադրությունն Instagram-ի վեբ տարբերակին դարձնելու համար: Ֆոտոծառայության օգտատերերի պրոֆիլների դիտման հնարավորությունը բրաուզերում հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին:

Նույն ամսին էլ լուրեր են տարածվել, թե Twitter–ը մտադիր է սեփական բջջային հաճախորդների համար ֆոտոֆիլտրեր կիրառել: All Things Digital-ի տվյալներով, դրանք կհայտնվեն մինչև 2012 թվականի ավարտը: -0-