USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակը

12.12.2025, 17:02
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակներում` Արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի նոր հարթակը
Գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակներում` Արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի նոր հարթակը։

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, հարթակի նպատակն է մեկտեղել և հանրությանը հասանելի դարձնել հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը, ինչպես նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությանը վերաբերող ամբողջական տեղեկատվությունը, խթանել հանրության և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հակակոռուպցիոն քաղաքականության գործընթացներին։

Հարթակում ներկայացված են Հակակոռուպցիոն խորհրդի գործունեությանը վերաբերող նյութեր, Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն հանձնառությունները և դրանց կատարման ընթացքը, հակակոռուպցիոն ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև այլ ոլորտային տեղեկություններ ու վերլուծություններ, որոնք նպաստում են կոռուպցիայի կանխարգելմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Առաջիկայում հարթակը հնարավորություն է ունենալու իրականացնել անանուն սոցիալական հարցումներ, որոնք կվերաբերեն հակակոռուպցիոն ոլորտին։                                                                                                   

«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (ՀՏՀԳ) հիմնադրամի հետ համագործակցությամբ և մշակված ծրագրային գործիքի կիրառմամբ` հնարավոր եղավ կարճ ժամկետում գործարկել հարթակ, որն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին», - նշված է հաղորդագրության մեջ