USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Mozilla–ն Firefox բրաուզերը դեռ չի լցնի գովազդով

12.05.2014, 15:01
Mozilla ընկերության փոխնախագահ Ջոնաթան Նայթինգեյլը վստահեցրել է, որ ընկերությունը մտադիր չէ Firefox բրաուզերը վերածել օգտատերերի կողմից չվերահսկվող «գովազդային տարբերանշանների մեքենայի», հաղորդում է ՌԲԿ–ն։
Mozilla–ն Firefox բրաուզերը դեռ չի լցնի գովազդով

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Mozilla ընկերության փոխնախագահ Ջոնաթան Նայթինգեյլը վստահեցրել է, որ ընկերությունը մտադիր չէ Firefox բրաուզերը վերածել օգտատերերի կողմից չվերահսկվող «գովազդային տարբերանշանների մեքենայի», հաղորդում է ՌԲԿ–ն։
«Դա տեղի չի ունենա։ Մենք այստեղ` Mozilla–ում, այդպիսին չենք», – գրել է Նայթինգեյլը իր կորպորատիվ բլոգում։

Firefox–ի բազմաթիվ օգտատերերի վրդովմունքի պատճառ է դարձել կոնտենտ–
Ծառայությունների փոխնախագահ Դարեն Հերմանի հայտարարությունը, որը դեռ 2014 թ.–ի փետրվարին զգուշացրել էր, որ արդեն մոտ ապագայում բրաուզերում կարող է գովազդ հայտնվել։ Խոսքը, մասնավորապես, «սալիկների» վրա գովազդային հիպերհղումների տեղադրման մասին է, որոնք երևում են Firefox–ի նոր էջ բացելիս։

Այժմ Ջոնաթան Նայթինգեյլը խոստացել է, որ նման տեխնոլոգիայի ստեղծումից առաջ բրաուզերի պաշտոնական տարբերակներում այն կփորձարկվի փորձնական տարբերակներում։–0–