USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մեդվեդևը բացատրել է, թե իր ինչին են են պետք Twitter-ն ու Facebook-ը

31.07.2012, 15:16
Ռուսաստանի վարչապետ և նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը լոնդոնյան  The Times թերթին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է օգտագործում սոցիալական ցանցերն իր աշխատանքում։
Մեդվեդևը բացատրել է, թե իր ինչին են են պետք Twitter-ն ու Facebook-ը
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի վարչապետ և նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը լոնդոնյան  The Times թերթին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է օգտագործում սոցիալական ցանցերն իր աշխատանքում։

«Երբ պատրաստվում եմ աշխատանքի մեկնել, մտնում եմ ինտերնետ, և երբ ինչ-որ կարևոր, աղմկոտ, մեր երկրի համար շատ խճճված մի բան եմ տեսնում, ապա սեղմում եմ տպիչի կոճակը, տպում եմ համապատասխան փաստաթուղթը և հենց դրա վրա հանձնարարայան եմ տալիս»,- լրագրողներին է հայտնել կառավարության ղեկավարը, հաղորդում է cnews.ru-ն։

Ըստ նրա, նա օրական Facebook-ի, Twitter-ի, սոցցանցերի և իր ինտերնետ-կայքի միջոցով ընթերցում է անձամբ իրեն հասցեագրված ավելի քան հիսուն ուղերձ։

 «Նախկինում անհնար էր պատկերացնել, որ այդ կերպ (ինչպես ներկայում սոցցանցերով՝ CNews) իշխանությունն ուղիղ շփում ունենա մարդկանց հետ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ նա, ով այդ գործիքներին չտիրապետի, որպես քաղաքական գործիչ ապագա չունի»,- հայտարարել է Մեդվեդևը։

Առաջ ղեկավարները, սկսած կայսերից և ավարտած վարչապետով ու նախագահով, պետք է մտնեին ժողովրդի շարքերը, և ժողովրդի հետ շփումը հատվածային բնույթ էր կրում, բայց այժմ տեղեկատվական նոր միջավայրի հաշվին կարելի է մարդկանց հետ անմիջական շփման մեջ լինել, պատմել է վարչապետը. «Ոչ մի ղեկավար չի կարող իրեն ժամանակակից և հասարակական պայմաններին համապատասխան համարել, եթե նա անտեսում է տեղեկատվական նոր միջավայրը։ Ցանկացած ղեկավար պարտավոր է հետևել իրադարձություններին»։

Դմիտրի Մեդվեդևի կարծիքով, տեղեկատվական նոր միջավայրը «տոտալիտարիզմի և դեպի տխուր անցյալ վերադարձի դեմ լավագույն երաշխիքն է կամ լավագույն պատվաստումը։ Ոչ մի իշխանություն, ոչ մի երկրում, այդ թվում, նաև ամենաբարդ տարածաշրջաններում, լինի դա արաբական Արևելքը, այսօր չի կարող անտեսել հաղորդակցությունների հսկայածավալ ցանցի առկայությունը, որոնք (հաղորդակցությունները) ստեղծվում են, զարգանում, ապրում են իշխանություններից անկախ, որքան էլ դա իշխանություններին դուր չգա։ Ի դեպ, դա դուր չի գալիս բոլոր իշխանություններին պարզապես այն պատճառով, որ երբ իշխանություններին հանդիմանում են, դա, հավանաբար, ոչ ոքի հաճելի չէ»։

Որպես հասարակության վրա սոցցանցերի բացասական ազդեցության օրինակ՝ վարչապետը նշել է «հայտնի լոնդոնյան իրադարձությունները», երբ հանրահավաքների ու ջարդերի մասին տեղեկությունը տարածվում էր Twitter-ի միջոցով։ «Եվ ոչ մի իշխանություն դրա հետ ոչինչ չի կարող անել»,- ասել է Մեդվեդևը, ավելացնելով, որ սոցիալական ցանցերի զարգացման համար «պետք է ստեղծել օրինական ճիշտ շրջանակներ, բայց դրանք արգելել անհնար է»։ -0-