USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

LinkedIn սոցցանցի օգտագործողների թիվը գերազանցել է 150 միլիոնը

10.02.2012, 13:36
Գործարար շփման LinkedIn սոցիալական ցանցի օգտագործողների թիվը գերազանցել է 150 միլիոնը, հայտնել է ընկերությունը եռամսյա ֆինանսական հաշվետվության հրապարակման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
LinkedIn սոցցանցի օգտագործողների թիվը գերազանցել է 150 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գործարար շփման LinkedIn սոցիալական ցանցի օգտագործողների թիվը գերազանցել է 150 միլիոնը, հայտնել է ընկերությունը եռամսյա ֆինանսական հաշվետվության հրապարակման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

2011 թվականի նոյեմբերից սոցցանցի լսարանն աճել է 20 միլիոնով: Չնայած սուր մրցակցությանը՝ նախևառաջ, արագ զարգացող Google+-ի և շուկայի առաջատար Facebook-ի կողմից, LinkedIn-ը կարողացել է իր տեղը գտնել սոցիալական ինտերնետ-ռեսուրսների շուկայում: Facebook-ի լսարանը, վերջին տվյալներով, գերազանցում է 850 միլիոնը, իսկ Google+-ի լսարանը մոտենում է 100 միլիոնի:

Չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ սոցցանցը հայտնել է մաքուր շահույթի 30-տոկոսանոց աճի մասին՝ մինչև 6,9 միլիոն դոլար և ավելի քան 100 տոկոսով հասույթի աճի մասին՝ մինչև 167,7 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ցուցանիշների համեմատ: -0-