USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Մեդվեդևի Twitter-յան միկրոբլոգը կոտրել են. մամուլի ծառայություն

14.08.2014, 13:44
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի  Twitter-յան միկրոբլոգը կոտրել են, բլոգում արված վերջին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:
Մեդվեդևի Twitter-յան միկրոբլոգը կոտրել են. մամուլի ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի  Twitter-յան միկրոբլոգը կոտրել են, բլոգում արված վերջին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, միկրոբլոգում խոսվում է այն մասին, որ Մեդվեդևը որոշել է հրաժարական տալ:

«Twitter-ը կոտրել են, հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Մենք աշխատում ենք լուծել խնդիրը», - ասել է գործակալության զրուցակիցը:-0-