USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«Իսլամական պետություն» խմբավորման ցանցահենները Պենտագոնի գաղտնի տվյալներ են հրապարակել Twitter –ում

13.01.2015, 13:27
ԱՄՆ–ի Կենտրոնական հրամանատարության  (CENTCOM) Twitter–ը «կոտրած» իսլամիստ ցանցահենները էջում հրապարակել են տեղեկություն այն մասին, թե ինչ օպերատիվ ծրագրեր կիրականացնի Պենտագոնը ԿԺԴՀ–ում և Չինաստանում ռազմական գործողություններ լինելու դեպքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Իսլամական պետություն» խմբավորման ցանցահենները Պենտագոնի գաղտնի տվյալներ են հրապարակել Twitter –ում
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Կենտրոնական հրամանատարության  (CENTCOM) Twitter–ը «կոտրած» իսլամիստ ցանցահենները էջում հրապարակել են տեղեկություն այն մասին, թե ինչ օպերատիվ ծրագրեր կիրականացնի Պենտագոնը ԿԺԴՀ–ում և Չինաստանում ռազմական գործողություններ լինելու դեպքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, CENTCOM–ի էջում տեղադրված են ամերիկացի գեներալների ցուցակները` համապատասխան հասցեներով։

Էջի գրառումներից երևում է, որ գրոհը կատարվել է երկուշաբթի Երևանի ժամանակով մոտ 21։30–ին։

ԱՄՆ–ի կենտրոնական հրամանատարությունը միասնական ռազմական հրամանատարություն է ԱՄՆ զինված ուժերի կազմում, որը պատասխանատու է Միջին Արևելքի, Արևելյան Ասիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ռազմական գործողությունների դեպքում օպերացիաներ ծրագրելու և ամերիկյան զորքերը կառավարելու համար։ CENTCOM–ը համակարգում է Սիրիայում և Իրաքում ԻՊ դիրքերի ուղղությամբ  օդային հարվածների օպերացիան։ -0-