Հռոմի Պապի` Twitter–ի էջը հինգ օրվա ընթացքում ավելի քան 2 մլն բաժանորդ է հավաքել
18.12.2012,
12:09
Բենեդիկտոս 16–րդ Հռոմի Պապի` Twitter–ի @Pontifex աքաունթում բաժանորդների թիվը գերազանցել է երկու միլիոնը, երկուշաբթի Վատիկանի ռադիոյին է հայտնել Պապի` սոցիալական հաղորդակցությունների խորհրդի ղեկավար Կլաուդիո արքեպիսկոպոս Մարիա Չելլին, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բենեդիկտոս 16–րդ Հռոմի Պապի` Twitter–ի @Pontifex աքաունթում բաժանորդների թիվը գերազանցել է երկու միլիոնը, երկուշաբթի Վատիկանի ռադիոյին է հայտնել Պապի` սոցիալական հաղորդակցությունների խորհրդի ղեկավար Կլաուդիո արքեպիսկոպոս Մարիա Չելլին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ, որ Պապը դիտմամբ ցանկանում էր մտնել հաղորդակցության այդ միջավայր, որը միաժամանակ ժամանակակից մարդու գոյության միջավայր է»,– հայտնել է Վատիկանի ներկայացուցիչը։ Նա ավելացրել է, որ «նոր տեխնոլոգիաները նոր մշակույթ են ծնել, դրանք արդեն դադարել են պարզապես կապի միջոց լինել, այլ դարձել են միջավայր, որտեղ ապրում է այսօրվա մարդը»։
Հիշեցնելով, որ այսօր Twitter սերվիսի օգտագործողների 40 տոկոսը 18-34 տարեկաններն են, Պապի` հաղորդակցությունների խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բենեդիկտոս Պապը շատ է ցանկանում շփվել ժամանակակից երիտասարդության հետ։
Մեկնաբանելով Twitter–հաղորդագրությունների կարճ ձևաչափը` արքեպիսկոպոսն ընդգծել է. «Խնդիրը ոչ այնքան նիշերի քանակն է, որքան հրապարակվող խոսքերի խորության նշանակությունը, իսկ ժամանակակից մշակույթի խնդիրը ոչինչ չնշանակող խոսքերի առատությունն է»։ -0