USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի Վերահսկիչ պալատի բացահայտած խախտումների մասին տեղեկությունը կհրապարակվի կառավարության կայքում , ՀԱՅԱՍՏԱՆ, ԽԱԽՏՈՒՄ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՔ, ՍԱՐԳՍՅԱՆ, ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Վերահսկիչ պալատի ստուգումների և դրանց հետ կապված հետագա գ

22.01.2013, 15:12
Հայաստանի Վերահսկիչ պալատի ստուգումների և դրանց հետ կապված հետագա գործընթացների արդյունքներն այսուհետ էլեկտրոնային տեսքով հասանելի կլինեն կառավարության կայքում (www.e-gov.am), երեքշաբթի լրագրողներին հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Հայաստանի Վերահսկիչ պալատի բացահայտած խախտումների մասին տեղեկությունը կհրապարակվի կառավարության կայքում , ՀԱՅԱՍՏԱՆ, ԽԱԽՏՈՒՄ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՔ, ՍԱՐԳՍՅԱՆ,   ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Վերահսկիչ պալատի ստուգումների և դրանց հետ կապված հետագա գ
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Վերահսկիչ պալատի ստուգումների և դրանց հետ կապված հետագա գործընթացների արդյունքներն այսուհետ էլեկտրոնային տեսքով հասանելի կլինեն կառավարության կայքում (www.e-gov.am), երեքշաբթի լրագրողներին հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

«Բավականին հաճախ է քննադատություն հնչել, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում և որոշումներ ընդունում պետական մարմինների վերաբերյալ, սակայն հետագա գործընթացների, մասնավորապես, խախտումների շտկման և միջոցների վերականգնման մասին տեղեկությունը դժվարհասանելի է»,– ասաց Սարգսյանը։

Այդ կապակցությամբ, նրա խոսքով, որոշում է ընդունվել Հայաստանի կառավարության  կայքում բացել նոր բաժին, որտեղ տեղեկություն կզետեղվի պետական մարմիններում Վերահսկիչ պալատի ստուգումների և բացահայտած խախտումների շտկման մասին։

Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ առաջին հաշվետվություններն արդեն տեղադրվել են կայքում և ավելացրեց, որ գործընթացը շարունակական կլինի, և տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։ -0-