USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գերմանիա–Բրազիլիա խաղը ռեկորդային էր Twitter–ի համար

09.07.2014, 15:34
Հուլիսի 8–ի, լույս 9-ի գիշերը Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության Գերմանիայի և Բրազիլիայի խաղի (7:1) հեռարձակման ժամանակ Twitter սոցիալական ցանցում հաղորդագրությունների քանակի ռեկորդ է սահմանվել, հայտնում է Twitter Data–ն։  
Գերմանիա–Բրազիլիա խաղը ռեկորդային էր Twitter–ի համար
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 8–ի, լույս 9-ի գիշերը Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության Գերմանիայի և Բրազիլիայի խաղի (7:1) հեռարձակման ժամանակ Twitter սոցիալական ցանցում հաղորդագրությունների քանակի ռեկորդ է սահմանվել, հայտնում է Twitter Data–ն։  

Խաղի ժամանակ օգտագործողները 35.6 մլն թվիթ են ուղարկել։ Մինչ այդ առաջին տեղում էր 2013 թվականի ամերիկյան ֆուտբոլի առաջնության եզրափակիչը` 24.9 մլն թվիթ, հայտնում է slon.ru–ն։

Խաղը նաև ռեկորդ է սահմանել րոպեում հրապարակված թվիթների քանակով` 580 166։

Ակտիվությունը հատկապես բարձր էր Գերմանիայի առաջին հինգ գոլերի և հատկապես չորրորդ գոլի ժամանակ։ Հինգերորդից հետո Twitter–ի ակտիվության գրաֆիկը հավասարվեց, բայց միևնույն է` մնաց միջինից բարձր մակարդակում։

Այս առաջնության ամենանշանակալի խաղը մինչև այս պահը 1/8 եզրափակչի Բրազիլիա–Չիլի խաղն էր (16,4 մլն)։

Ճիշտ է` վայրկյանում հրապարկված թվիթների թվի բացարձակ ռեկորդ այդպես էլ չի սահմանվել։ Այդ հանելուկային նվաճումը (մեծ թռիչքը Ճապոնիայի հեռուստատեսությամբ Խայաօ Միյաձակիի «Լապուտայի թռչող ամրոց» հին մուլտֆիլմի ցուցադրության ժամանակ 2013 թվականի օգոստոսին) այդպես էլ հստակ բացատրություն չունեցավ։ Միջինը մեկ օրվա ընթացքում օգտագործողներն ուղարկում են վայրկյանում 5700 հաղորդագրություն։ -0-