USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«Facebook–ի գովազդային արշավ» մրցույթն է մեկնարկում նոյեմբերի 20–ից Հայաստանում

19.11.2013, 16:24
«Facebook–ի գովազդային արշավ» մրցույթն է մեկնարկում նոյեմբերի 20–ից Հայաստանում, երեքշաբթի լրագրողներին ասաց G Design Group ընկերության տնօրեն Գրիգոր Սեմերջյանը։
«Facebook–ի գովազդային արշավ» մրցույթն է մեկնարկում նոյեմբերի 20–ից Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Facebook–ի գովազդային արշավ» մրցույթն է մեկնարկում նոյեմբերի 20–ից Հայաստանում, երեքշաբթի լրագրողներին ասաց G Design Group ընկերության տնօրեն Գրիգոր Սեմերջյանը։

Ըստ նրա` մրցույթի նպատակն է աջակցել սկսնակ մարքետոլոգներին, ովքեր աշխատում են սոցիալական ցանցերում` ցանցում գրագետ գովազդային արշավներ անցկացնելու և դրա համար անհրաժեշտ փորձ ձեռք բերելու նպատակով։

«Մրցույթի մասնակիցներին, ովքեր պետք է նախապես գրանցվեն ընկերությունում կամ «Իրավունք» թերթի խմբագրությունում, 50 դոլար արժողության կտրոն կտրամադրվի գովազդային արշավի մեկնարկի համար, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկական և խորհրդատվական աջակցություն տեղեկատվական նյութ պատրաստելու համար»,– ասաց Սեմերջյանը։

Նա նշեց, որ մասնակիցները նաև հնարավորություն կստանան մասնակցել «Մեդիա մարքեթինգ և արդյունավետ գովազդ» ուսուցանող սեմինարին, որի ընթացքում նրանք կծանոթանան սոցիալական ցանցերում արդյունավետ գովազդ պատրաստելու և անցկացնելու հնարավորություններին։

Ըստ Սեմերջյանի` գովազդային արշավը պետք է անդրադառնա «Իրավունք» թերթի նյութերում ներկայացված  երկրի քաղաքական կամ տնտեսական ոլորտին։

«Մենք ցանկանում ենք այդպիսով ցույց տալ, որ հավաստի տեղեկատվությամբ լավ կոնտենտի գովազդն այցելության առավել բարձր ցուցանիշ կունենա»,– ասաց Սեմերջյանը։

«Google Adwords և Goggle Analytics համակարգեր» գիտական ընկերության մարքեթինգի մասնագետ Արմեն Սարգսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում գովազդային արշավի անցկացման գաղափարը կապված է Facebook–ում` իր բովանդակության հետ չհամապատասխանող գովազդի հետ։

«Հաճախ Facebook–ի նորությունների գովազդը բացարձակապես չի համապատասխանում որակի և պարկեշտության չափանիշներին, ոչ էլ բովանդակությանը և նպատակաուղղված է աղմկոտ վերնագրերի միջոցով վարկանիշ հավաքելուն»,– ասաց Սարգսյանը։

Ըստ փորձագետի` հայկական ցանցում պետք է պայքարել այդ գովազդի դեմ։  Նա առաջարկեց որպես պայքարի մեթոդ կրթել մարքեթոլոգների, ովքեր հետագայում գրագետ և նպատակաուղղված գովազդային ակցիաներ կանցկացնեն։

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև նոյեմբերի 26–ը, գովազդային արշավը տեղի կունենա դեկտեմբերի 2–12–ն ընկած ժամանակահատվածում, միաժամանակ այն թիմը կամ մասնակիցը, որն առավել արդյունավետ արշավ կանցկացնի Facebook–ի հարթակում, կստանա մրցանակ` իր գովազդն անցկացնելու հնարավորություն և ընկերության կողմից հավատարմագիր։ –0–