ԱՄՆ–ում համացանցը գովազդից ստացած եկամուտներով առաջ է անցել հեռուստատեսությունից
14.04.2014,
11:55
ԱՄՆ մեդիաշուկայի հետազոտությունների համաձայն, համացանցում գովազդն առաջին անգամ ավելի մեծ եկամուտներ է բերել, քան եթերային հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդը, հայտնում է vestifinance.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ մեդիաշուկայի հետազոտությունների համաձայն, համացանցում գովազդն առաջին անգամ ավելի մեծ եկամուտներ է բերել, քան եթերային հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդը, հայտնում է vestifinance.ru–ն։
Interactive Advertising Bureau ընկերությունը հրապարակել է PricewaterhouseCoopers–ի հետ համատեղ անցկացված ԱՄՆ–ում մեդիագովազդի շուկայի ամենամյա հետազոտության արդյունքները։
2013 թվականին ինտերնետ–գովազդի շուկան եկամուտներով առաջին անգամ առաջ է անցել եթերային հեռուստատեսության (Broadcast Television) գովազդից։ Մալուխային հեռուստատեսության (Cable Television) գովազդային եկամուտներն ԱՄՆ–ի համացանցային գովազդից մեծ են եղել դեռ 2011 թվականին։
Ինտերնետ–գովազդի շուկան 2013 թվականին 2012 թվականի ցուցանիշների համեմատ աճել է 17 տոկոսով` հասնելով 42.8 մլրդ դոլարի։ Եթերային հեռուստատեսության գովազդային շուկայի ծավալը 2013 թվականին կազմել է 40.1 մլրդ դոլար, ինչը 2.7 տոկոսով պակաս է առցանց գովազդից։
Հաշվի առնելով ԱՄՆ–ի մալուխային հեռուստատեսության եկամուտները, որոնք աճել են մինչև 34.4 մլրդ դոլար, հեռուստատեսային գովազդի շուկայի ծավալն առաջվա պես գերազանցում է համացանցին։ Ընդհանուր առմամբ, 2013 թվականին եթերային և մալուխային հեռուստատեսության, ինչպես նաև ռադիոգովազդի շուկայի ծավալներն աճել են։
ԱՄՆ–ի մեդիագովազդի շուկայի հիմնական մասնակիցների շարքում 2013 թվականին կրճատվել է տպագիր պարբերականների` թերթերի և ամսագրերի գովազդի ծավալը։
Միաժամանակ, առցանցային շուկայի կառուցվածքում նույնպես նկատելի փոփոխություններ կան` կտրուկ աճում է բջջային գովազդի հատվածը (Mobile ads)։ Ընդամենը մեկ տարում դրա բաժնեմասը շուկայի ընդհանուր ծավալի 9 տոկոսից աճել է մինչև 17 տոկոս` կազմելով 7.1 մլրդ դոլար։
Սակայն միաժամանակ բջջային գովազդի աճի տեմպերը չեն կարող համեմատվել աճի միջին տարեկան այն տեմպերի (Compound Annual Growth Rate, CAGR) հետ, որն ընդհանուր առմամբ ցույց էր տալիս ինտերնետ–գովազդի հատվածը եթերային և մալուխային հեռուստատեսության ցուցանիշների համեմատ դրանց համար մեկնարկային համանման փուլերում։ -0-