USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԱրմենՏելը մեկնարկում է «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը

25.03.2013, 19:04
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է «Twitter SMS-ի միջոցով»  ծառայության մեկնարկի մասին:
ԱրմենՏելը մեկնարկում է «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի, /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է «Twitter SMS-ի միջոցով»  ծառայության մեկնարկի մասին:

Միանալով այս ծառայությանը`  Beeline բջջային կապի բաժանորդները կարող են հետևել Twitter միկրոբլոգերում գրված նորություններին և շփվել ընկերների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով:  

«ԱրմենՏել» ընկերությունը կարևորում է նորարարական ծառայությունների ներդնումն, որը հնարավորություն է տալիս Beeline բաժանորդներին հետևել սոցիալական ցանցերում իրենց ընկերների հաղորդագրություններին ոչ միան բջջային ինտերնետի, այլ նաև SMS հաղորդագրությունների միջոցով: «Twitter SMS-ի միջոցովե ծառայությունը Twitter-ի օգտատերերին թույլ է տալիս կարդալ լրահոսը և միշտ լինել կապի մեջ ընկերներ հետ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Բջջային հեռախոսներից ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն Start տեքստով  40404 կարճ համարին և այնուհետ հետևել պատասխան հաղորդագրությունում նշված ցուցումներին:

Twitter-ում կարելի է տեղադրել հաղորդագրություն ուղարկելով թվիթի տեքստը 40404 կարճ համարին: Մեկ ելքային հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ մուտքային հաղորդագրություններն անվճար են:

«Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ. աշնանը գործարկեց «Вконтакте»  և «Одноклассники»  SMS ծանուցում  ծառայությունները, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործարկվեց Facebook սոցիալական ցանցի համար,  ինչպես նաև  Beeline բաժանորդներին հնարավորություն ընձեռվեց  օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել է «Мой Мирե սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը կարելի է նաև ակտիվացնել Twitter-ի օգտատերի անձնական էջի կարգավորումների միջոցով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: ՎիմպելԿոմը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։-0-