USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

ԱՄՆ դատարանը «բռնել է» ԶԼՄ–ներին Twitter–ի օգտագործողների լուսանկարներն անօրինաբար հրապարակելու մեջ

16.01.2013, 20:56
Նյու Յորքի շրջանային դատարանի դատավորը Ֆրանս Պրես գործակալությանն ու The Washington Post  թերթին մեղավոր է ճանաչել լուսանկարիչ Դենիել Մորելի հեղինակային իրավունքները խախտելու մեջ` Twitter–ում նրա կողմից տեղադրած լուսանկարները վերատպելու և առանց հոնորար վճարելու համար, ասվում է դատարանի փաստաթղթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ դատարանը «բռնել է» ԶԼՄ–ներին Twitter–ի օգտագործողների լուսանկարներն  անօրինաբար հրապարակելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Նյու Յորքի շրջանային դատարանի դատավորը Ֆրանս Պրես գործակալությանն ու The Washington Post  թերթին մեղավոր է ճանաչել լուսանկարիչ Դենիել Մորելի հեղինակային իրավունքները խախտելու մեջ` Twitter–ում նրա կողմից տեղադրած լուսանկարները վերատպելու և առանց հոնորար վճարելու համար, ասվում է դատարանի փաստաթղթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Այսպիսով, դատավոր Էլիսոն Նաթանը (Alison Nathan) ինքնատիպ իրավաբանական նախադեպ է ստեղծել` ճանաչելով սոցցանցերի օգտագործողների կոնտենտի օգտագործման անօրինականությունն օտար ընկերությունների կողմից սեփական կոմերցիոն նպատակներով առանց հեղինակի թույլտվությունը ստանալու և նրան համապատասխան պարգևավճար վճարելու։ Դատավորի որոշումը հիմնված է ԱՄՆ–ում գործող քոփիրայթի մասին օրենքի (Digital Millennium Copyright Act)
վրա։ -0-