USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել մեկնաբանություններում նկար տեղադրել

20.06.2013, 13:32
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել մեկնաբանություններին լուսանկարներ և նկարներ ամրացնել, որոնք օգտատերը տեղադրում է իր ընկերների գրառումներում և կայքի հրապարակային էջերում, վկայում են Facebook–ի մշակողներից մեկի` Բոբ Բոլդուինի էջում հրապարակված սքրինշոտերը։
Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել մեկնաբանություններում նկար տեղադրել

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել մեկնաբանություններին լուսանկարներ և նկարներ ամրացնել, որոնք օգտատերը տեղադրում է իր ընկերների գրառումներում և կայքի հրապարակային էջերում, վկայում են Facebook–ի մշակողներից մեկի` Բոբ Բոլդուինի էջում հրապարակված սքրինշոտերը։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», տեղադրվող նկարները պետք է պահպանվեն JPG կամ PNG ձևաչափերով, համանման ֆունկցիոնալն առկա է «Վկոնտակտե» ռուսական սոցցանցում։ Սակայն Facebook–ը նախկինի պես թույլ չի տվել մեկնաբանություններում անիմացիոն GIF պատկերներ տեղադրել, գրում է GigaOM տեխնոբլոգը։

Facebook–ի ներկայացուցիչները հաստատել են ամերիկյան ԶԼՄ–ներին  գործողության գործարկման փաստը։ Մեկնաբանություններում լուսանկարներ հրապարակելն աստիճանաբար կկարողանան ամբողջ աշխարհի օգտատերերը` ինչպես դեսքթոփից, այնպես էլ բջջային սարքերից, գրում է Mashable–ը։

Ինչպես տեղեկացնում  է Digit.ru–ն, այս տարվա մարտին Facebook–ը կայքում մեկնաբանությունների համակարգի այլ բարելավում գործարկեց. սոցիալական ցանցը հնարավորություն տվեց մեկնաբանություններին պատասխանել անմիջապես հեղինակներին, ինչպես նաև հրապարակումների տակ բանավեճեր զարգացնել։ Մեկնաբանությունների նոր ձևաչափերը, ինչպես ակնկալվում է, թույլ կտա Facebook–ին, որի լսարանը գերազանցում է մեկ միլիարդը, ակտիվացնել հրապարակվող գրառումների և կոնտենտի քննարկումները։ –0–