USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Դոմեյնների թիվը .рф գոտում շարունակում է նվազել

19.01.2012, 17:57
Դոմեյնների թիվը կիրիլիկ . рф դոմենային գոտում, որում բաց գրանցումը մեկնարկել է 2010 թվականի նոյեմբերին, շարունակում է նվազել, վկայում են «Ռուսաստանի Դոմեյններ» վիճակագրական ռեսուրսի տվյալները:
Դոմեյնների թիվը .рф գոտում շարունակում է նվազել

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի.  /ԱՌԿԱ/. Դոմեյնների թիվը կիրիլիկ . рф դոմենային գոտում, որում բաց գրանցումը մեկնարկել է 2010 թվականի նոյեմբերին, շարունակում է նվազել, վկայում են «Ռուսաստանի Դոմեյններ» վիճակագրական ռեսուրսի տվյալները:

2012 թվականի սկզբից .рф գոտու դոմեյնների թիվը նվազել է ավելի քան 40 հազար անունով: Ներկայումս գոտում 900 հազարից պակաս դոմեյններ կան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

. рф դոմեյնի անկումը կշարունակվի մինչև 2012 թվականի մարտ, կարծում է Ru-Center գրանցող ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Վորոբյովը: Այդ ժամանակ, նրա գնահատականներով, գոտին կկրճատվի ևս 150 հազար անունով: «Դա տեղի է ունենում այն պատճառով, որ օգտագործողները չեն երկարացնում այն անունները, որոնք գնել էին նախօրոք՝ իրարարանցման ժամանակ բաց գրանցման մեկնարկից հետո»,- նշում է Վորոբյովը:

Ամեն շաբաթ գոտուց հեռացվում է մոտ 40 հազար անուն: Վորոբյովի գնահատականներով` նրանցից 10-15 տոկոսը միանգամից մուտքագրվում է նոր տերերի կողմից, քանի որ «բավականին գեղեցիկ» դոմեյններ են ազատվում: -0-