USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայ հակերները կոտրել են Ադրբեջանի կառավարության կայքը

02.04.2016, 19:32
Monte Melkonian Cyber Army հայկական հակերական խումբը կոտրել է Ադրբեջանի կառավարության կայքը, նշվում է Twitter–ի միկրոբլոգում։
Հայ հակերները կոտրել են Ադրբեջանի կառավարության կայքը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. Monte Melkonian Cyber Army հայկական հակերական խումբը կոտրել է Ադրբեջանի կառավարության կայքը, նշվում է Twitter–ի միկրոբլոգում։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։

«Ադրբեջանական լրատվական կայքը (aze.az) ներկա պահին անհասանելի է բոլոր այցելուների համար», – գրել են հակերներն իրենց միկրոբլոգում։

Դրանից առաջ հակերները տեղեկացրել են ադրբեջանական մի քանի կայքերը կոտրելու մասին։–0–