USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Սնոուդեն. ԱԱԳ–ն ցուցակներ է գողանում օգտագործողների փոստից և սոցցանցերից

15.10.2013, 10:44
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հավաքում է արտասահմանում գտնվող ամերիկացիների էլեկտրոնային փոստի ընկերների ցուցակները, գրում է The Washington Post–ը` հղում անելով ԱԱԳ–ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված տեղեկությանը։
Սնոուդեն. ԱԱԳ–ն ցուցակներ է գողանում օգտագործողների փոստից և սոցցանցերից
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հավաքում է արտասահմանում գտնվող ամերիկացիների էլեկտրոնային փոստի ընկերների ցուցակները, գրում է The Washington Post–ը` հղում անելով ԱԱԳ–ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված տեղեկությանը։

Ինչպես հաղորդում է РБК–ն, տեղեկության հավաքման այդ ծրագիրը «փախցնում է» էլեկտրոնային փոստի հասցեն և ընկերների ցուցակներն ակնթարթային հաղորդագրությունների ծառայություններից։ Բանն այն է, որ օնլայն–ծառայությունները փոխանցում են այդ ցուցակները, եթե օգտագործողը համակարգ է մտնում, համաժամանակեցնում է սարքը։

Ստացված տեղեկությունն օգտագործվում է արտերկրյա հետախուզության օբյեկտների կապերի շրջանակը բացահայտելու համար։ Դրա հավաքումն իրականացվում է ԱՄՆ սահմաններից դուրս, սակայն ԱԱԳ–ի ստուգած կոնտակտների ցուցակում հայտնվել են ամերիկացի քաղաքացիներին պատկանող էջեր։ Նախորդ տարվա ընթացքում ստուգվող անձնական էջերի թիվը կազմել է ավելի քան 250 մլն։ Հատուկ ծառայությունն ամեն օր տվյալներ է հավաքել Yahoo, Hotmail, Gmail, Facebook օգտագործողների հասցեագրքերի մասին։

Էդվարդ Սնոուդենը ԿՀՎ և ԱԱԳ նախկին աշխատակից է, որ The Guardian և Washington Post թերթերին պատմել է ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների մասին։ Հունիսի 23–ից նա գտնվում էր Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում անվավեր ճանաչված անձնագրի պատճառով։ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել ավելի քան 20 երկրից։ Ռուսաստանը հայտարարել է, որ դա հնարավոր է մի պայմանով, որ նա կդադարի խանգարել «մեր ամերիկացի գործընկերներին»։ Հուլիսի 16–ին Սնոուդենը պաշտոնապես ապաստան է խնդրել Ռուսաստանից և փաստաթղթերը հանձնել է ԴՄԾ։ Օգոստոսի 1–ին նա լքել է Շերեմետևոյի տարանցիկ գոտին և ԴՄԾ–ից մեկ տարի ժամկետով փախստականի փաստաթղթեր է ստացել։ Նրան նաև Մոսկվայի ժամանակավոր գրանցում է տրվել։ -0-