USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

Orange-ը նոր առաջակ է ներկայացնում ինտերնետ ծառայությունների համար

13.07.2010, 18:55
«Լավ բաները բոլորի համար են» կարգախոսի ներքո Orange-ն այսօր ներկայացրեց նոր առաջակ ինտերնետ ծառայությունների համար, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Orange-ը նոր առաջակ է ներկայացնում ինտերնետ ծառայությունների համար

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Լավ բաները բոլորի համար են» կարգախոսի ներքո Orange-ն այսօր ներկայացրեց նոր առաջակ ինտերնետ ծառայությունների համար, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Orange-ը մեկնարկեց առավել մատչելի` 6000 դրամ ամսավճարով Ինտերնետ Հիմա անսահմանափակ ինտերնետի նոր սակագնային պլան: Այն ներառում է 1 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, իսկ վերջինիս սպառվելուց հետո` անսահմանափակ ինտերնետ 128Կբ/վրկ արագությամբ: Այս առաջարկի շնորհիվ շարժական ինտերնետն այժմ շատ ավելի մատչելի կդառնա հասարակության տարբեր շերտերի համար: Ինչպես մյուս սակագնային պլանների համար, մեկ տարվա պայմանագիր կնքելու դեպքում Ինտերնետ Հիմա մոդեմը տրամադրվում է 1 դրամով:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն արշավի շրջանակներում Orange Ինտերնետի` առ այսօր գոյություն ունեցող բոլոր սակագնային պլանների գերարագ ինտերնետի փաթեթների ծավալը մեծացել էր 30-ից 180%-ով, իսկ անսահմանափակ ինտերնետի արագությունը կրկնապատկվել էր` դառնալով 256 Կբ/վրկ:

«Այս առաջարկով Orange-ը ևս մեկ քայլ է կատարում շարժական գերարագ ինտերնետն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար: Մենք ցանկանում ենք, որ Orange Ինտերնետը հասանելի լինի նաև նրանց, ովքեր ինտենսիվ չեն օգտվում ինտերնետից կամ ում համար մեր մյուս սակագնային պլաններն այդքան էլ մատչելի չեն: Մենք համոզված ենք, որ այս նոր սակագնային պլանը մեծ հետաքրքրություն կառաջացնի ուսանողների, ինտերնետի սկսնակ օգտագործողների, ինչպես նաև` Հայաստանի մարզերի բնակիչների շրջանում, ովքեր գտնվում են Orange-ի գերարագ ինտերնետի ծածկույթի ներքո», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրումներ և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության ավելի քան 85% տոկոսը:
Ընկերությունն իր գործունեության առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100 000-րդ բաժանորդի մուտքը: 2010թ. ապրիլի վերջի դրությամբ Օրանժ Արմենիան ուներ 250 000 ակտիվ բաժանորդ, որոնցից 25 000-ը գերարագ ինտերնետի բաժանորդներ են:-0--