USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Zecurion-ը թողարկել է Zdiscovery 2.0: DLP գաղտնի տվյալների որոնման համակարգը

11.12.2012, 13:26
Տեղեկատվության արտահոսքից պաշտպանվելու լուծումներ մշակող Zecurion ընկերությունը հայտարարել է աշխատանքային կայաններում և սերվերներում գաղտնի տեղեկության որոնման պրոդուկտի նոր տարբերակի՝ Zecurion Zdiscovery 2.0-ի թողարկման մասին: Ինչպես Cnews-ին են հայտնել ընկերությունից,  Zecurion Zdiscovery 2.0 –ը եզրափակում է 2012 թվականին պրոդուկտների թարմացումը:
Zecurion-ը թողարկել է Zdiscovery 2.0: DLP գաղտնի տվյալների որոնման համակարգը
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվության արտահոսքից պաշտպանվելու լուծումներ մշակող Zecurion ընկերությունը հայտարարել է աշխատանքային կայաններում և սերվերներում գաղտնի տեղեկության որոնման պրոդուկտի նոր տարբերակի՝ Zecurion Zdiscovery 2.0-ի թողարկման մասին: Ինչպես Cnews-ին են հայտնել ընկերությունից,  Zecurion Zdiscovery 2.0 –ը եզրափակում է 2012 թվականին պրոդուկտների թարմացումը:

Կորպորատիվ ցանցում գաղտնի տեղեկության որոնման համար Zecurion Zdiscovery 2.0–ում օգտագործվում են հատուկ ագենտներ, որոնք տեղադրվում են պաշտպանվող աշխատանքային կայաններում և սերվերներում: Zdiscovery ցուցիչները վերլուծում են տեղային սկավառակներում և ընդլայնված ցանցային թղթապանակներում պարունակվող տվյալները, և արդյունքում հայտնաբերում են գաղտնի փաստաթղթերի պահման քաղաքականությունների խախտումները: 2.0 տարբերակը կարողանում է վերլուծել ավելի քան 500 տեսակի տարածված ֆայլեր հիբրիդային վերլուծության օգնությամբ, մասնավորապես, DocuPrints թվային հետքերի և SmartID ինտելեկտուալ տեխնոլոգիայի միջոցով, հաղորդում է cnews.ru-ն: -0-