«Յանդեքսը» քաղաքում առկա սպասարկման հաստատությունների որոնման ծառայություն է գործարկել
18.06.2014,
17:36
«Յանդեքս» ռուսական ինտերնետ որոնողական համակարգը «Յանդեքս.Քաղաք» սպասարկման ոլորտի կազմակերպությունների որոնման և ընտրության ծառայություն է գործարկել, հայտնում է Փրայմը` հղում անելով ռուսական ինտերնետ–ընկերությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ռուսական ինտերնետ որոնողական համակարգը «Յանդեքս.Քաղաք» սպասարկման ոլորտի կազմակերպությունների որոնման և ընտրության ծառայություն է գործարկել, հայտնում է Փրայմը` հղում անելով ռուսական ինտերնետ–ընկերությանը։
Ծառայությունը հասանելի է gorod.yandex.ru–ում և iOS ու Android պլատֆորմներով սարքերի հավելվածների միջոցով։ Բացի աշխարհագրական դիրքից, սպառողները կարող են տեսնել կազմակերպությունների լուսանկարները, ինչպես նաև այս կամ այն վայրն արդեն այցելած մարդկանց արձագանքը։ Արձագանքների բազան ձևավորվում է 70 գործընկեր կայքերից փոխանցվող տվյալների հիման վրա։
«Հետագայում «Յանդեքս.Քաղաք»–ը կլուծի կազմակերպման հետ կապված բոլոր խնդիրները, ընդհուպ մինչև սեղանի պատվիրում կամ հերթագրում սանրվածքի համար։ Մոսկվայում, Պետերբուրգում և ևս մի քանի քաղաքներում այդ գործառույթն արդեն հասանելի է, բայց առայժմ միայն վեբ–տարբերակով»,– նշել է ծառայության ղեկավար Կիրիլ Վոտյակովը։ -0-