USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

«Յանդեքսը» թարմացրել է գլխավոր էջի և որոնման արդյունքի դիզայնը

06.06.2014, 11:25
«Յանդեքս» ռուսական ինտերնետ–որոնողական համակարգը գլխավոր էջի և որոնման արդյունքի նոր դիզայն է ներկայացրել։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։
«Յանդեքսը» թարմացրել է գլխավոր էջի և որոնման արդյունքի դիզայնը
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ռուսական ինտերնետ–որոնողական համակարգը գլխավոր էջի և որոնման արդյունքի նոր դիզայն է ներկայացրել։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։

Հաղորդագրությունը վերնագրել են «Կղզիներ հորիզոնում», և դրա հաղորդագրության հեղինակները նշում են, որ բոլոր կատարված փոփոխությունները կապված են «Կղզիներ» փորձարարական որոնողական հարթակի լիարժեք գործարկման հետ, որի ծանուցումը կատարվել է ավելի քան մեկ տարի առաջ, հայտնում է newsru.com–ը։

Գլխավոր էջի արտաքին փոփոխություններն աննշան են։ Որոնողական տողը մի փոքր բարակել է, բայց չափերով մեծացել է հարցման մուտքագրման դաշտը։ Բացի այդ, փոխվել է էջի վերին աջ կողմում օգտագործողի պատուհանիկի դիզայնը։ Եվ վերջապես, փոփոխություններ են կատարվել ըստ պատկերների և տեսանյութերի որոնման ծառայություններում։

Հարցման արդյունքի էջն ավելի շատ է փոխվել։ Բովանդակության տեսակների միջև փոխանցիչները փոխել են դիզայնը և տեղափոխվել էջի ձախ մասը (ավելի վաղ դրանք տեղադրված էին որոնողական տողի վերին մասում որպես հիպերհղումներ)։ «Յանդեքսի» հաղորդման մեջ փոխանցիչների այս դիրքը կոչվել է «որոնողական ուղղահայաց»։ Որպես օրինակ հաղորդման մեջ բերվում է «Մոսկվա» հարցումը, որով օգտագործողները կարող են փնտրել քաղաքի քարտեզը, լուսանկարները կամ պատմական փաստաթղթեր։

«Հաճախ որոնողական համակարգը կարողանում է գուշակել, թե կոնկրետ ինչ է փնտրվում, և միանգամից առաջարկում է պատասխանի առավել հավանական տարբերակները։ Նույնատեսակ բոլոր պատասխանները, օրինակ` նկարներ, տեսանյութ կամ ապրանքներ, օգնում են գտնել որոնողական ուղղահայացները` միանման պատասխաններով հատվածները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, դրանց ընտրանին տատանվում է` կախված հարցման պարունակությունից։ Այսպես, «Մոսկվա» հարցմամբ էջին կհայտնվեն «Լուրեր», «Քարտեզներ», «Նկարներ», «Տեսանյութ» և «Եղանակ» փոխանցիչները, իսկ «կարմիր սլաք գնացք» հարցման համար` «Երթի ցուցակ», «Նկարներ» և «Տեսանյութ»։ Արդյունքները ճշտելու համար օգտագործողները նաև կունենան հուշումներ, որոնք տեղադրված են որոնման տողի վերևում։ -0-