USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

«Յանդեքսի» թարգմանչական ծառայությունը iOS–ի համար կկարողանա աշխատել օֆլայն ռեժիմում

19.12.2013, 12:21
«Յանդեքս. Թարգմանություն» հավելվածը, որը նախատեսված է iPhone–ի և  iPad–ի համար, թույլ կտա անգլերեն–ռուսերեն բառարանից օգտվել` առանց համացանցին միանալու, հաղորդում է Digit.ru–ն` հղում անելով «Յանդեքսին»։
«Յանդեքսի» թարգմանչական ծառայությունը iOS–ի համար կկարողանա աշխատել օֆլայն ռեժիմում
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս. Թարգմանություն» հավելվածը, որը նախատեսված է iPhone–ի և  iPad–ի համար, թույլ կտա անգլերեն–ռուսերեն բառարանից օգտվել` առանց համացանցին միանալու, հաղորդում է Digit.ru–ն` հղում անելով «Յանդեքսին»։

2011թ.–ին «Յանդեքսը» գործարկեց  թարգմանությունների համար նախատեսված իր ծառայությունը, սկզբում` վեբ–տարբերակը, իսկ այնուհետև նաև iOS և Android համակարգերի համար` բջջային հավելվածների տեսքով։ Հասանելի է 36 լեզվով թարգմանություն, եթե սարքը միացել է ինտերնետին։

Ծառայությունն օգտագործում է «Յանդեքսի» սեփական բառարանը և թույլ է տալիս թարգմանել ոչ միայն բառեր, այլ նաև բառակապակցություններ, տեքստեր և ինտերնետային էջեր։ Միայն iOS-հավելվածի օգնությամբ օգտատերերն օրական թարգմանում են շուրջ 300 հազար տեքստ։

iPhone–ի և iPad–ի համար նախատեսված «Յանդեքս.Թարգմանություն» նորացված հավելվածում հնարավոր է օֆլայն ռեժիմով օգտագործել անգլերեն–ռուսերեն բառարանը, հետագայում ընկերությունը խոստանում է օֆլայն ռեժիմ ապահովել նաև մյուս լեզուների համար։ Սակայն առանց ցանցին միանալու «Յանդեքս. Թարգմանություն» ծառայությունից օգտվելու համար պետք է հավելվածի կարգավորումներում տեղադրել 50 ՄԲ ծավալ ունեցող բառարանը։

«Բառարան.Յանդեքս.Թարգմանություն»–ը կօգնի գտնել ճաշացանկում նշված անծանոթ ճաշատեսակը կամ թարգմանել օտար քաղաքում հանդիպած ճանապարհային ցուցանակը`առանց ծախսելու բջջային տրաֆիկը։ iOS 7 հավելվածի բազայով սարքը ոչ միայն ցույց կտա թարգմանությունը, այլ նաև կհնչեցնի թարգմանած բառը»,– հաղորդում են մշակողները։ Ինչպես «Յանդեքսից» տեղեկացրել են Digit.ru–ին, օֆլայն ռեժիմով ամբողջական բառակապակցությունների թարգմանության գործողությունը կսահմանափակվի սարքի մեջ ներբեռնված տվյալների բազայի կայուն արտահայտություններով։

iOS–ի և Android–ի համար նախատեսված սեփական բջջային թարգմանիչ– հավելվածներն ունի նաև Google ընկերությունը։ Համեմատության համար կարելի է նշել, որ դրանք կարող են թարգմանել ավելի քան 70 լեզվով։ Սակայն օֆլայն թարգմանության հնարավորություն ունի միայն Android–ը, iOS սարքերից օգտվողները կարող են թարգմանել Google Translate օգնությամբ միայն ինտերնետին միանալու դեպքում։ –0–