«Յանդեքսը» ձայնային կառավարում է ավելացրել «Նավիգատոր» հավելվածում
29.11.2012,
13:02
«Յանդեքս.Նավիգատոր» հավելվածը ձայնային կառավարման գործառույթ ունի, որը թույլ կտա վարորդներին չշեղվել ճանապարհից՝ երթուղին դիտելով քարտեզի վրա, չորեքշաբթի հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս.Նավիգատոր» հավելվածը ձայնային կառավարման գործառույթ ունի, որը թույլ կտա վարորդներին չշեղվել ճանապարհից՝ երթուղին դիտելով քարտեզի վրա, չորեքշաբթի հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Նախկինում ձայնային կառավարման գործառույթ ուներ միայն մեկ անվճար նավիգացիոն ներդիր՝ «Google Նավիագացիա»–ն, սակայն այդ ծրագիրն առկա է միայն Android հարթակի համար նախատեսված տարբերակում: «Յանդեքսի» «Նավիգատորը» ձայնային որոնման համակարգ ունեցող առաջին ռուսական անվճար նավիգացիոն հավելվածն է, որը հասանելի է ոչ միայն Android-ի համար, այլ նաև iOS համակարգով, որի տնօրինության տակ են աշխատում Apple iPhone սմարթֆոններն ու iPad պլանշետները, գրում է digit.ru-ն:
«Նավիգատորով» ձայնային հրահանգի օգնությամբ հնարավոր է «գծել» մինչև անհրաժեշտ տունը կամ կազմակերպությունը տանող երթուղին, ինչպես նաև տեղեկացնել ճանապարհին առկա իրադարձությունների մասին: Բացի այդ, ծրագիրը կարողանում է մեկնաբանել «ոչ հստակ» հարցումները: Օրինակ՝ ներդիրը կհասկանա, ինչ են նշանակում «Սադովայա 10 ուղղությամբ», «գնալ դեղատուն» կամ «վթար եմ տեսնում» արտահայտությունները:
Բացի այդ, եթե «Նավիգատորում» արդեն պահպանվել են օգտատերի երթուղիները, ներդիրը կկարողանա ճանաչել նաև «դեպի ամառանոց» կամ «դեպի տուն» հրահանգները, հաստաում են «Յանդեքսից»: Ներդիրը կարողանում է ճանաչել Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում գտնվող հասցեները: -0-