USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Twitter–ը թարմացրել է TweetDeck տարբերակները բրաուզերների և դեսքթոփային պլատֆորմների համար

11.10.2012, 11:53
Twitter միկրոբլոգերի սերվիսը թարմացրել է իրոն պատկանող TweetDeck ներդիրի տարբերակն ինտերնոտ բրաուզերների և դեսքթոփային պլատֆորմների համար` ավելացնելով տառատեսակի չափը փոխելու և ֆոնի գույնն ընտրելու հնարավորությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով TweetDeck–ի հաղորդագրությանը։
Twitter–ը թարմացրել է TweetDeck տարբերակները բրաուզերների և դեսքթոփային պլատֆորմների համար
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգերի սերվիսը թարմացրել է իրոն պատկանող TweetDeck ներդիրի տարբերակն ինտերնոտ բրաուզերների և դեսքթոփային պլատֆորմների համար` ավելացնելով տառատեսակի չափը փոխելու և ֆոնի գույնն ընտրելու հնարավորությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով TweetDeck–ի հաղորդագրությանը։

«Այսօր մենք թարմացրել ենք TweetDeck ներդիրի վեբ–տարբերակը, ինչպես նաև Chrome բրաուզերի, Mac OS և Windows օպերացիոն համակարգերով համակարգիչների ներդիրները»,– նշում են մշակողները։

Առավել ակնհայտ թարմացումներից մեկը TweetDeck–ի երանգի ընտրության հնարավորությունն է` նախկինում ներդիրում օգտագործվում էր բացառապես սև ֆոնը, որտեղ տեքստերի հատվածները ներկված էին մոխրագույնով, իսկ տեքստը` սպիտակ գույնով։ Այժմ օգտագործողները հնարավորություն ունեն անցնել սպիտակ ֆոնի՝ մուգ տեքստով: Նոր դիզայնն իր տեսքով մոտեցվել է Twitter–ի օրիգինալ տարբերակին։ Ֆոնը կարելի է փոխել ներդիրի վերին հատվածում հատուկ ինդիկատորի օգնությամբ։ -0-