USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Twitter-ը ներկառուցված նվագարկիչ է գործարկել

20.10.2014, 14:11
Twitter–ը Audio Card գործառույթ է գործարկել, որի օգնությամբ գրառումներին կարելի է երաժշտություն և ձայնային լուրեր կցել: Այս մասին նշվում է ընկերության բլոգում, հաղորդում է slon.ru-ն:  
Twitter-ը ներկառուցված նվագարկիչ է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Twitter–ը Audio Card գործառույթ է գործարկել, որի օգնությամբ գրառումներին կարելի է երաժշտություն և ձայնային լուրեր կցել: Այս մասին նշվում է ընկերության բլոգում, հաղորդում է slon.ru-ն:  

Այժմ թվիթում կինտեգրվի նվագարկիչ, որի օգնությամբ կարելի է լուրերի ժապավենը դիտելու ընթացքում նաև երաժշտություն լսել: Օգտատերերի համար հասանելի կլինի SoundCloud ամպային ծառայության և iTunes մեդիախանութի ցանկացած ձայնային կոնտենտ: Twitter-ը SoundCloud-ի և iTunes-ի հետ համաձայնագիր է ստորագրել: Երգի ձայնագրությունը կարելի է գնել թվիթում արվող մկնիկի մեկ շարժումով:

Նորույթը դեռ հասանելի է միայն Android-ում և iOS-ում:

Այժմ ծառայությունն աշխատում է թեստային ռեժիմում, երաժշտություն ավելացնելու հնարավորություն դեռևս ունեն միայն հայտնի երաժիշտները, դիջեյներն ու որոշ խոշոր ԶԼՄ-ներն ու կորպորացիաները:

Ընկերությունը նախատեսում է զարգացնել ծառայությունը նոր գործընկերների, մասնավորապես՝ մեդիախանութների և երաժշտական ծառայությունների հետ գործարքներ կնքելու միջոցով:

Երաժշտություն կցելու և լսելու գործառույթ ունի նաև «ВКонтакте» սոցցանցը: Մայիսին ընկերությունը որոշեց մասամբ օրինականացնել երաժշտական կոնտենտը՝ iOS-ի բջջային հավելվածն ինտեգրելով iTunes խանութի հետ:

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Twitter միկրոբլոգը S-money ստորաբաժանման հետ գործարկել է դրամական փոխանցումների հնարավորություն Ֆրանսիայում բանկային հաշիվ ունեցող օգտատերերի համար:-0-