USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Sony-ն «մտածող» տեսախցիկ է մշակում, որը կուսումնասիրի իր տիրոջ հետաքրքրությունները

18.05.2016, 14:50
Ճապոնական Sony Corp. կորպորացիան որոշել է մշակել արհեստական ինտելեկտով ապրանքների նոր սերունդ, օրինակ` մտածող և ինքնուս տեսախցիկներ, որոնք կարող են իրենց տիրոջը դարձնել բարձրակարգ լուսանկարիչ:
Sony-ն «մտածող» տեսախցիկ է մշակում, որը կուսումնասիրի իր տիրոջ հետաքրքրությունները

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Ճապոնական Sony Corp. կորպորացիան որոշել է մշակել արհեստական ինտելեկտով ապրանքների նոր սերունդ, օրինակ` մտածող և ինքնուս տեսախցիկներ, որոնք կարող են իրենց տիրոջը դարձնել բարձրակարգ լուսանկարիչ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ընկերության կենտրոնական գրասենյակին, այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել Cogitai ամերիկյան վենչուրային ֆիրմայի կապիտալի 20 տոկոսը:

Այդ ընկերությունում են կենտրոնացած լինելու նոր սերնդի ապրանքների ստեղծման աշխատանքները:

Նախատեսվում է, որ այդ ապրանքների առաջին նմուշները կմշակվեն առաջիկա երեք տարվա ընթացքում: Հատուկ ուշադրության կենտրոնում է թվային տեսախցիկի մշակումը, որը կուսումնասիրի իր տիրոջ սովորությունները և հետարքրությունները` առաջարկելով նրան գեղարվեստական նկարահանման ավելի կատարյալ և ինքնատիպ տարբերակներ: -0-