Sony-ն գերհզոր առեղծվածային սմարթֆոն է պատրաստում
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Կապի դաշնային կոմիտեի (FCC) կայքում հայտնվել են տվյալներ նոր Sony Kugo սմարթֆոնի վերաբերյալ, որը, հնարավոր է, Xperia մոդելների նոր շարք բացի: Սարքն օժտված է տպավորիչ բնութագրերով և գործում է կապի նորագույն չափանիշներով, հաղորդում է hi-tech.mail.ru:
FCC-ի տվյալներով, Sony Kugo-ն ունի PY7-14784Z նմուշային մոդելային կոդ: Այն աշխատելու է չորրորդ սերնդի FDD-LTE և TDD-LTE ցանցերում: Բացի այդ, մոդելն օժտված կլինի երկու միջակայքանի Wi-Fi ադապտեր, որն աշխատելու է IEEE 802.11a/b/g/n/ac չափանիշների ցանցերում, և կունենա առանց կապի վճարման և այլ գործողությունների համար նախատեսված NFC մոդուլ:
Աղբյուրները պնդում են, որ սմարթֆոնը պատրաստվելու է Qualcomm Snapdragon 820 միկրոսխեմայի հիման վրա: Այն ներառում է չորս 64-բիտանոց Kryo միջուկ` ARMv8 ճարտարապետության հիման վրա` մինչև 2,2 ԳՀց հաճախականությամբ, Adreno 530 գրաֆիկական միջուկ և X12 LTE մոդեմ` տվյալների փոխանցման 600 Մբիտ/վ արագությամբ:
Բացի այդ, սմարթֆոնը կներառի 4 ԳԲ օերատիվ հիշողություն և 2700 մԱժ մարտկոց: Էկրանի անկյունագիծը 5,2 դյույմ է, թողունակությունը 1920х1080 կետ:
Sony-ն կարող է ներկայացնել նոր սմարթֆոնը IFA 2016-ի ցուցահանդեսին, որը տեղի կունենա Բեռլինում սեպտեմբերի 2-ից 7-ը: Թե ինչպիսի տեսք է ունենալու սարքը, դեռևս հայտնի չէ: -0-