Sony–ն ավելի քան 2 մլն PlayStation 4 խաղային հավելված է վաճառել
03.12.2013,
15:10
2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ` PlayStation 4 խաղային հավելվածների վաճառքները գերազանցել են 2.1 միլիոնը, գրում է digit.ru–ն` ներկայացնելով Sony Computer Entertainment ընկերության հաղորդագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ` PlayStation 4 խաղային հավելվածների վաճառքները գերազանցել են 2.1 միլիոնը, գրում է digit.ru–ն` ներկայացնելով Sony Computer Entertainment ընկերության հաղորդագրությունը։
Վաճառված ծավալից 700 հազարն իրացվել է Եվրոպայում և Ավստրալիայում, որտեղ վաճառքները սկսվել են նոյեմբերի 29–ին։ Միաժամանակ վաճառքներ են սկսվել Լատինական Ամերիկայում, իսկ ավելի վաղ` նոյեմբերի 15–ին, դրանք մեկնարկել են ԱՄՆ–ում և Կանադայում։
«PS4–ի գործարկումն ամենահաջողվածն էր PlayStation–ի պատմության մեջ»,– հայտնել է Sony Computer Entertainment ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Էնդրյու Հաուսը (Andrew House)։ Ընկերությունը հայտնում է նաև, որ խաղացողներ Dualshock 4 անլար հսկիչի Share կոճակի շնորհիվ արդեն ավելի քան 6.5 միլիոն անգամ «հավանել» են իրենց դուր եկած խաղային պահերը։
Sony PlayStation 4 խաղային համակարգն ունի AMD արտադրության Jaguar ութմիջուկանի պրոցեսոր` Radeon գրաֆիկական միջուկով, դիսկրետային գրաֆիկ քարտ և GDDR5 համակարգային միասնական 8 Գբայթ հիշողություն։ Կոշտ սկավառակի տարողությունը կազմում է 500 Գբայթ։ Ռուսաստանում հավելվածն արժե 19 հազար ռուբլի։ -0-