USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Prisma հավելվածն արդեն հասանելի է Android ՕՀ–ում

25.07.2016, 17:06
Ռուս մշակողների Prisma հավելվածը, որը թույլ է տալիս մշակել լուսանկարները նեյրոնային ցանցերի տեխնոլոգիաների միջոցով, հասանելի է դարձել Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների համար:
Prisma հավելվածն արդեն հասանելի է Android ՕՀ–ում

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուս մշակողների Prisma հավելվածը, որը թույլ է տալիս մշակել լուսանկարները նեյրոնային ցանցերի տեխնոլոգիաների միջոցով, հասանելի է դարձել Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների համար: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է հավելվածի հեղինակներից մեկը` Ալեքսեյ Մոիսեենկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

iOS օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների տարբերակը գործարկվել է 2016 թ.-ի հունիսի 11-ին և դարձել տասը երկրների App Store-ի ամենահանրաճանաչ հավելվածներից մեկը: Ռուսաստանում 10 օրվա ընթացքում այն ներբեռնել են 650 000 անգամ:

Նախագծի ներդրողներն են` XBT Holding ընկերությունը և Gagarin Capital հիմնադրամը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագծի ֆինանսավորմամբ հետաքրքրված էր Mail.Ru Group-ը:

«Mail.Ru Group ընկերությունը կֆինանսավորի Prisma նախագիծը` ռուս մշակողների հավելվածը, որը թույլ է տալիս մշակել լուսանկարները նեյրոնային ցանցերի տեխնոլոգիաների միջոցով», - հայտարարել են ընկերությունից: -0-