USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Apple–ը սեպտեմբերի 30–ից կդադարեցնի Ping երաժշտական սոցցանցի տրամադրումը

13.09.2012, 18:18
Apple ընկերությունը սեպտեմբերի 30–ից կդադրեցնի Ping երաժշտական ուղղվածության սոցիալական ցանցի հեռարձակումը դրա գործարկումից երկու տարի անց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Apple–ի հաղորդմանը։
Apple–ը սեպտեմբերի 30–ից կդադարեցնի Ping երաժշտական սոցցանցի տրամադրումը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը սեպտեմբերի 30–ից կդադրեցնի Ping երաժշտական ուղղվածության սոցիալական ցանցի հեռարձակումը դրա գործարկումից երկու տարի անց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Apple–ի հաղորդմանը։

Ping ծառայությունը, որի շրջանակներում օգտագործողները կարողանում էին ընկերներ ավելացնել և տեսնել, թե ինչ երգեր են նրանք վերջերս բեռնել և լսել, 2010 թվականի սեպտեմբերին կհայտնվի iTunes ներդիրի տասներորդ վարկածում, որը նախատեսված է մուլտիմեդիոն կոնտենտի հետ աշխատանքի համար։

Ping–ի գործարկումից 48 ժամվա ընթացքում սոցցանցում գրանցվել է ավելի քան մեկ միլիոն օգտագործող։ Սակայն հետո սերվիսի շուրջ աղմուկը նվազել է, և այդ պահից Apple–ը չէր հրապարակում իր երաժշտական սոցցանցի վիճակագրությունը։ Շուկայի փորձագետները նշել են, որ այս անգամ ընկերությունը հեղափոխություն չի կատարել շուկայում` ներկայացնելով շուկայում արդեն գոյություն ունեցող նմանատիպ սերվիս։

Apple–ի ղեկավար Թիմ Կուկը ճանաչել է Ping–ի ձախողումն այս տարվա գարնանը  D10 համաժողովում, նշելով, որ օգտագործողները չեն ցանկացել բավականին մեծ ժամանակ ծախսել սերվիսի վրա, գրում է All Things Digital–ը։

Apple–ի «սոցիալական» մշակումները հետագայում կներկայացվեն շուկայի առաջատար  Facebook–ի և Twitter–ի հետ գործընկերության միջոցով։ --0--