USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Apple–ը մինչև տարեվերջ կարող է հեռուստացույց ներկայացնել

22.11.2012, 13:26
Apple ընկերությունը մինչև տարեվերջ կարող է 1,5-2 հազար դոլար արժողությամբ հեռուստացույց ներկայացնել, հայտնում է AppleInside կայքը` հղում անելով Ջեն Մանսթերին Piper Jaffray–ից։
Apple–ը մինչև տարեվերջ կարող է հեռուստացույց ներկայացնել
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը մինչև տարեվերջ կարող է 1,5-2 հազար դոլար արժողությամբ հեռուստացույց ներկայացնել, հայտնում է AppleInside կայքը` հղում անելով Ջեն Մանսթերին Piper Jaffray–ից։

Բացի հեռուստացույց արտադրելուց, Մանսթերը նշում է նաև, որ Apple.–ն այլ արտադրանքներ ևս կներկայացնի։ Վերլուծաբանի խոսքով` հաջորդ տարի մարտին ընկերությունը iPad mini–ւ թարմացված տարբերակը կներկայացնի, հունիսին` iOS և OS X նոր ծրագրային պլատֆորմները, սեպտեմբերին`  iPhone 5S սմարթֆոնի փոքր-ինչ թարմացված մոդելը, գրում է digit.ru–ն։

Փորձագետները վաղուց են կանխատեսում, որ Apple–ը սեփական ապրանքանիշով հեռուստացույց է մշակում, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։ Այնուամենայնիվ, ժամանակի հետ ավելի մեծ թվով վերլուծաբաններ են հակվում այն մտքին, որ ընկերությունը հեռուստացույց է մշակում։

Նախորդ տարի աշնանը խոսակցությունների նոր ալիք բարձրացրեց ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի պաշտոնական կենսագրությունը։ Գրքի հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը պատմում է, որ Ջոբսը ցանկանում էր ստեղծել մի սարք, որը կփոխեր հեռուստատեսությունն այնպես, ինչպես  iPod–ը փոխեց ձայնագրման ինդուստրիան։

Ջոբսի գաղափարներից մեկի համաձայն, ֆիլմ գնելիս և այն բջջային սարքի միջոցով նայելիս` օգտվողը ստիպված չի լինի հավելյալ գործողություններ կատարել` դիտումը մեծ էկրանով շարունակելու համար։-0-