USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Google–ն ընդլայնել է Google+ սոցիալական կայքում լուսանկարները մշակելու հնարավորությունները

16.05.2013, 11:30
Google ընկերությունը Google+ սոցիալական կայքում լուսանկարներն ավտոմատ կերպով մշակելու նոր գործառույթներ է ավելացրել։ Ավելացվել է նաև լուսանկարն «ամպում» պահպանելու հնարավորությունը։ Այս մասին Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովի բացմանն ասել է ընկերության թոփ–մենեջեր Վիկ Գանդոտրան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Google–ն ընդլայնել է Google+ սոցիալական կայքում լուսանկարները մշակելու հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը Google+ սոցիալական կայքում լուսանկարներն ավտոմատ կերպով մշակելու նոր գործառույթներ է ավելացրել։ Ավելացվել է նաև լուսանկարն «ամպում» պահպանելու հնարավորությունը։ Այս մասին Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովի բացմանն ասել է ընկերության թոփ–մենեջեր Վիկ Գանդոտրան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լուսանկարների հարմարավետ խմաբգրման հնարավորությունների ընդլայնման հաշվին Google–ը հույս ունի տարբերվել իր խոշոր մրցակից Ֆեյսբուքից։ Դեռ 2011 թվականի հոկտեմբերի վերջին Google+–ում առցանց գործիքներ ավելացվեցին, որոնց օգնությամբ օգտատերը հեշտությամբ կարող է խմբագրել կայքում բեռնած լուսանկարները, պատկերների կարգավորումներ կատարել և էֆեկտներ ավելացնել։

Google+–ի նոր թարմացումների շնորհիվ հնարավոր է դարձել առանձնացնել լղոզված, կրկվող , ինչպես նաև անորակ լուսանկարները։ Ավելին` այժմ հնարավոր է բարձրացնել անորակ  լուսանկարների որակը` գույներն ու մաշկի երանգը կարգավորելու միջոցով։ Google+ –ը կարողանում է ավտոմատ կերպով ճանաչել լուսանկարներում պատկերված մարդկանց և տեսարժան վայրերն ու, օգտատիրոջ համաձայնության դեպքում, համապատասխան տեգեր ստեղծել։

Google+–ում հնարավոր է դարձել HDR–պատկերների ու բնապատկերների տեղադրումը, կոլաժներ ու դինամիկ լուսանկարներ ստեղծելը։ Հարկ է նշել, որ օգտատերերը մինչև 15 Գբայթ լուսանակարներն ամբողջական տեսքով պահպանելու անվճար հնարավորություն են ստացել։-0-