Google Earth համակարգում hայկական քաղաքների եռաչափ մոդելներ կհայտնվեն
22.10.2012,
16:51
«Լոկատոր» ՓԲԸ–ն գործարկել է Earth.Locator.am նախագիծը, որի նպատակն է Հայաստանը ներկայացնել Google Earth համակարգում՝ հանրապետության քաղաքների և բնակավայրերի եռաչափ (3D) մոդելավորման օգնությամբ, հայտնեց նախագծի ղեկավար, «Լոկատոր» ՓԲԸ–ի համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Լոկատոր» ՓԲԸ–ն գործարկել է Earth.Locator.am նախագիծը, որի նպատակն է Հայաստանը ներկայացնել Google Earth համակարգում՝ հանրապետության քաղաքների և բնակավայրերի եռաչափ (3D) մոդելավորման օգնությամբ, հայտնեց նախագծի ղեկավար, «Լոկատոր» ՓԲԸ–ի համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
«Այժմ մոդելավորվում են աշխարհի առաջատար երկրների ՝ Նահանգների, Իտալիայի, Անգլիայի, Արաբական Էմիրությունների քաղաքները, և մենք որոշեցինք մեր Հայաստանը ներկայացնել այնպիսին, ինչպիսին կա`փոքրիկ, գեղեցիկ ու հպարտ երկիր՝ բազմադարյա պատմությամբ։ Վստահ ենք, որ մեր նախագիծը դրական էֆեկտ կունենա բազմաթիվ բնագավառներում»,– ասաց Սոֆյանը։
Ըստ նրա, նախագծի հիմնական նպատակներից մեկն ազգային PR–ն է։
«Նախագիծը կարող է և պետք է Հայաստանի Հանրապետության և հայերի մասին դրական վարկանիշ ձևավորի` նպաստելով հայ ժողովրդի համար կարևոր ծրագրերի իրականացմանը և ներդրումների ներգրավմանը»,– ավելացրեց նա։
Սոֆյանը նշեց, որ նախագիծն ուղղված է Հայաստանի զբոսաշրջային ներուժի բացահայտմանը։ «Մեր նախագիծը հնարավորություն կընձեռի զարգացնել պատմական զբոսաշրջությունը Հայաստանում` ցուցադրելով մեր տեսարժան վայրերի` վանական համալիրների, եկեղեցիների, միջնադարյան ամրոցների և պատմական այլ հուշարձանների ողջ գեղեցկությունը»,– տեղեկացրեց նա։
Նա ընդգծեց, որ նախագիծը կնպաստի նաև ոլորտում բիզնեսի զարգացմանը և արտաքին տնտեսական կապերի խթանմանը։
«Հայաստանի համար ներդրումները արտաքին տնտեսական կապերի զարգացման ձևերից են։ Մեր նախագիծը կնպաստի նաև այդ գործընթացի իրականացմանը։ Բիզնեսի զարգացման օգնությունը կներկայացվի ազգային և արտասահմանյան ընկերությունների տեղեկատուի տեսքով` հասցեներով և դասակարգումով ըստ արտադրանքի ու ծառայությունների»,– ասաց նա։
Սոֆյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ընկերության աշխատակիցներն աշխատել են Երևան քաղաքի մանրակրկիտ նախագծման և եռաչափ մոդելավորման ուղղությամբ։
«Նախագծի զարգացման գործընթացում մեր կողմից ներգրավվել են 3D-մոդելավորողներ, գրաֆիկական դիզայներներ, ճարտարապետներ, ծրագրավորողներ, ովքեր բարձրակարգ մասնագետներ են տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և համակարգերի ավտոմատացման բնագավառներում»,– ավելացրեց նա։
Երևանի`մշակման փուլում գտնվող եռաչափ մոդելին արդեն կարելի է ծանոթանալ Earth.Locator.am կայքում։
Սոֆյանը նշեց, որ, ելնելով ֆինանսավորման ծավալներից, նախագիծը կարող է ավարտվել երեք ամսից մինչև մեկ տարի ժամկետում։ Նա միաժամանակ չնշեց, թե կոնրետ որքան գումար է անհրաժեշտ նախագիծն ավարտելու համար:
«Լոկատոր» ՓԲԸ-ն առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS / GLONASS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները (GSM GPRS): Կազմակերպության մասնագետները ստեղծել են յուրահատուկ ծրագրային համակարգ, որը մեծ ճշգրտությամբ որոշում և հարմար տեսքով պատվիրատուին է ներկայացնում վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունն ու շարժման ուղղությունը:--0-