#ՔԱՂԱՔ
Հայաստանի ինտերնետի աշխատանքում խափանումներ են. NetBlocks ինտերնետի մոնիտորինգային կենտրոն
NetBlocks ինտերնետի աշխատանքի մոնիտորինգային կենտրոնի ցանցային տվյալները հաստատում են, որ Հայաստանում փետրվարի 25–ին կեսօրից գրանցվում է ինտերնետի աշխատանքի խափանումներ քաղաքական անկայունության և ռազմական հեղաշրջման փորձի հայտարարությունների ֆոնինԱռաջարկում են համացանցի սերվերները թաքցնել փակ քաղաքներում
Տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաները մտածել են, թե ինչպես կատարել Վլադիմիր Պուտինի ցանկությունը և խոշոր ազգային ինտերնետ–ռեսուրսների սերվերները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Պաշտոնյաների կարծիքով, համացանցի տեղեկությունը պահելու օպտիմալ վայրը փակ քաղաքներն են` փակ վարչատարածքային միավորները (ՓՎՏՄ), միայն այնտեղ կարելի է տվյալների առավելագույն պաշտպանություն ապահովել, հայտնում է rbcdaily.ru–ն։ՌԴ իշխանությունները մտադիր են սովորեցնել քաղաքացիներին պետական ծառայություններից օգտվել էլեկտրոնային տարբերակով
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մի շարք հանձնարարականներ է տվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական արդյունավետ կառավարման համար, ասվում է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։Facebook–ի հիմնադիրը քաղաքական շարժում կստեղծի, որին կմասնակցեն ինտերնետ–ընկերությունների ղեկավարները. թերթ
Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ծրագրում է քաղաքական շարժում ստեղծել որոշ ինտերնետ–ընկերությունների և քաղաքական փորձագետների մասնակցությամբ, չորեքշաբթի հայտնում է Wall Street Journal–ը` հղում անելով աղբյուրներին։Twitter–ի ստեղծողը որոշել է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում
Ամերիկացի գործարար, ծրագրային ապահովման ճարտարապետ, Twitter միկրոբլոգների ստեղծող Ջեկ Դորսին դիտարկում է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։ Նման հայտարարություն է նա արել CBS հեռուստաալիքի «60 րոպե» հեռուստահաղորդման ժամանակ։ՀՀ Գեղարքունիքի մարզում «Օրանժ Արմենիա» ընկերության օժանդակությամբ համակարգչային կենտրոններ են գործարկվել
«Օրանժ Արմենիա» ընկերության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի քաղաքներում գերարագ ինտերնետով ժամանակակից համակարգչային կենտրոններ են բացվել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Google Earth համակարգում hայկական քաղաքների եռաչափ մոդելներ կհայտնվեն
«Լոկատոր» ՓԲԸ–ն գործարկել է Earth.Locator.am նախագիծը, որի նպատակն է Հայաստանը ներկայացնել Google Earth համակարգում՝ հանրապետության քաղաքների և բնակավայրերի եռաչափ (3D) մոդելավորման օգնությամբ, հայտնեց նախագծի ղեկավար, «Լոկատոր» ՓԲԸ–ի համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։Նորություններ 1 - 20 of 21
First | Prev. | 1 2 | Next | Last