Sony–ն մեծ էկրանով նոր սմարթֆոն է մշակում
17.12.2012,
20:58
Sony Mobile Communications (նախկինում` Sony Ericsson) ընկերությունը 1920 x 1080 թողունակության 5–դյույմանոց էկրանով (Full HD) սմարթֆոն է մշակում, հաղորդում է cnwes.ru –ն` վկայակոչելով Unwired View–ին։ Ներկայում շարքը գլխավորում է 720p չափի 4.6-դյույմանոց էկրանով Xperia TX սմարթֆոնը։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Sony Mobile Communications (նախկինում` Sony Ericsson) ընկերությունը 1920 x 1080 թողունակության 5–դյույմանոց էկրանով (Full HD) սմարթֆոն է մշակում, հաղորդում է cnwes.ru –ն` վկայակոչելով Unwired View–ին։ Ներկայում շարքը գլխավորում է 720p չափի 4.6-դյույմանոց էկրանով Xperia TX սմարթֆոնը։
Odin ծածկանունով սարքը կհայտնվի 2013 թվականին և կպատկանի նոր սերնդի սարքերի շարքին։
Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ, սմարթֆոնը զինված կլինի 1.5 ԳՀց հաճախականությամբ ու 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ Qualcomm Snapdragon S4 Pro APQ8064 4–միջուկանի պրոցեսորով, Exmor RS մատրիցայով 13-МП խցիկով և Sony Mobile Bravia Engine 2, Luminant WhiteMagic и Clear Audio+ տեխնոլոգիաներով։ Սարքի քաշը կկազմի 147 գրամ։
Phone Arena–ի տեղեկացմամբ` սարքը կունենա LTE չորրորդ սերնդի բջջային կապ և 32 ԳԲ հիշողություն, որը հնարավոր կլինի ընդյալնել microSD քարտերով։
Ինչպես հաղորդվում է, միջազգային մոդելը կունենա տեղական տարբերակ, որը նախատեսված է Ճապոնիայի շուկայի համար։ Yuga ծածկանունով մոդելը կունենա նույն բնութագրերը` բացառությամբ պրոցեսորի հաճախականությունից (1,7 ԳՀց), 140 գ քաշի և խոնավության ու փոշու ներթափանցման պաշտպանությունից։-0-