USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Sony-ն և Panasonic–ը 300 Գբ տարողության օպտիկական սկավառակ են ստեղծելու

30.07.2013, 16:21
Sony և Panasonic ընկերությունները կհամագործակցեն ավելի քան 300 Գբ տեղեկատվություն տեղավորող նոր սերնդի օպտիկական սկավառակների մշակման ժամանակ, ասվում է Panasonic–ի պաշտոնական հաղորդագրությունում։ Այսօր կողմերը համապատասխան համաձայնագիր են ստորագրել։ Ակնկալվում է, որ մշակումը պատրաստ կլինի մինչև 2015 թվականի վերջ։
Sony-ն և Panasonic–ը 300 Գբ տարողության օպտիկական սկավառակ են ստեղծելու
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Sony և Panasonic ընկերությունները կհամագործակցեն ավելի քան 300 Գբ տեղեկատվություն տեղավորող նոր սերնդի օպտիկական սկավառակների մշակման ժամանակ, ասվում է Panasonic–ի պաշտոնական հաղորդագրությունում։ Այսօր կողմերը համապատասխան համաձայնագիր են ստորագրել։ Ակնկալվում է, որ մշակումը պատրաստ կլինի մինչև 2015 թվականի վերջ։

Հաղորդման մեջ նշվում է, որ օպտիկական սկավառակներն ունեն սարքերը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից, օրինակ, փոշուց, ջրից, ջերմաստիճանի տատանումներից և խոնավությունից պաշտպանելու բացառիկ հատկություններ։ Բացի այդ, դրանք թույլ են տալիս պահպանել սերնդների միջև համատեղելիությունը։ Դա երաշխիք է, որ տվյալները կարելի է ապակոդավորել նույնիսկ այն դեպքում, եթե ձայնագրման ձևաչափն էվոլյուցիայի է ենթարկվում, հաղորդում է rbc.ru–ն։

Ենթադրվում է, որ ի սկզբանե նոր սերնդի օպտիկական սկավառակները կօգտագործվեն միայն մասնագիտական ոլորտներում` մեծ ծավալների տեղեկություն արխիվացնելու համար, իսկ այնուհետև արդեն դուրս կգան սպառողական շուկա։

Երկու ընկերություններն ավելի վաղ ստեղծել են Blu-ray ձևաչափի սկավառակներ։ Sony–ն և Panasonic–ը դրանց մշակողներից են։ Սակայն ներկայում կողմերը գիտակցում են, որ շուտով կլինի այնպիսի օպտիկական սկավառակների անհրաժեշտություն, որոնք կկարողանան մեծ ծավալի տեղեկություն պահել։

Sony ընկերությունը հիմնվել է 1946 թվականին և աշխարհում էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից է։ Sony–ն արտադրում է տեսա– և լսախաղարկիչներ, mp3-նվագարկիչներ, DVD–խաղարկիչներ, հեռուստացույցներ, մոնիտորներ և էլեկտրոնային բաղադրիչներ։  

Panasonic ընկերությունը, որն ավելի վաղ կոչվել է Matsushita, հիմնվել է 1981 թվականին և կրել է իր հիմնադիր Կոնոսուկե Մացուսիտայի անունը։ Արտադրում է կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի լայն տեսականի` ներառյալ VIERA հեռուստացույցներ, թվային տեսախցիկներ, լվածքի մեքենաներ, արդուկներ և խոհանոցային տեխնիկա, ինչպես նաև նոութբուքեր և հեռահաղորդակցային ապրանքներ։ -0-