Instagram–ը թույլ է տալիս լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել նաև այլ ռեսուրսներում
11.07.2013,
10:47
Instagram–ից օգտվողները հնարավորություն են ստացել սերվիսում տեղադրված լուսանկարներն ու տեսահոլովակներն այլ վեբ–կայքերի հրապարակումներում և բլոգներում տեղադրել, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Instagram–ի հաղորդագրությանը։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Instagram–ից օգտվողները հնարավորություն են ստացել սերվիսում տեղադրված լուսանկարներն ու տեսահոլովակներն այլ վեբ–կայքերի հրապարակումներում և բլոգներում տեղադրել, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Instagram–ի հաղորդագրությանը։
Սերվիսի վեբ–տարբերակում Instagram–էջում օգտատերը կտեսնի «Share» կոճակը լուսանկարի կամ տեսահոլովակի աջ կողմում` «Մեկնաբանել» կոճակի անմիջապես ներքևում։ Սեղմելով այն` օգտագործողը գաղտնաբառ կստանա բլոգում, վեբ–կայքում կամ հոդվածում տեղադրելու համար, որտեղ հրապարակման ժամանակ կերևա ոչ թե հղումը, այլ անմիջապես տեսանյութը կամ լուսանկարը։
Instagram–ը հոգացել է օգտագործողի իրավունքների պահպանման մասին` դրված լուսանկարը կամ տեսանյութը կունենան հեղինակի անունը, իսկ սերվիսի տարբերանշանին սեղմելիս ընթերցողը կհայտնվի հեղինակի Instagram–էջում։ Կոդերը հասանելի են միայն այն լուսանկարների համար, որոնք տեղադրված են հրապարակային դիտման համար։
Instagram–ի լսարանը գերազանցում է 130 միլիոնը։ Օգտվողները կարող են իրենց iOS և Android համակարգերով աշխատող բջջային սարքերից լուսանկարներ, ինչպես նաև կարճ` 3-15 վայրկյան տևողությամբ տեսահոլովակներ տեղադրել։ Instagram–ի էջերը հնարավոր է դիտել ինչպես բջջային հավելվածների, այնպես էլ վեբ–տարբերակի միջոցով։-0-Ն