Նովոսիբիրսկում սմարթֆոնով գաղտնի լուսանկարելու հավելված են ստեղծել
14.11.2013,
14:11
Նովոսիբիրսկում Ակադեմպարկի բիզնես ինկուբատորի ռեզիդենտ Winkcam ընկերությունը սմարթֆոնով արագ կամ գաղտնի լուսանկարելու հավելված է մշակել, հաղորդում է Digit.ru–ն`հղում անելով Ակադեմպարկի մամուլի ծառայությանը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նովոսիբիրսկում Ակադեմպարկի բիզնես ինկուբատորի ռեզիդենտ Winkcam ընկերությունը սմարթֆոնով արագ կամ գաղտնի լուսանկարելու հավելված է մշակել, հաղորդում է Digit.ru–ն`հղում անելով Ակադեմպարկի մամուլի ծառայությանը։
«Winkcam–ի IT–նախագիծը բջջային սարքերի համար շարժումների ճանաչման տեխնոլոգիա է։ Հավելվածը կօգտագործվի արագ կամ գաղտնի լուսանկարելու համար և թույլ կտա լուսանկարել կորպուսին երկու անգամ դիպչելուց հետո` առանց հեռախոսն արգելափակումից հանելու։
Ըստ մամուլի ծառայության տվյալների, Winkcam ընկերությունը 30 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել Microsoft–ի ֆինանսավորման հիմնադրամից ։
«Այս պահին նախագծի թիմն աճում է, բանակցություններ են ընթանում հեռախոսների մի քանի արտադրողների հետ։ Սմարթֆոնների ծրագրային ապահովման մեջ WinkCam հավելվածի տեղադրման առաջին պայմանագիրն արդեն ակնկալվում է հաջորդ տարվա փետրվարին»,– նախագծի հիմնադիրներից մեկի` Ալեքսանդր Մասալովի խոսքն է ներկայացնում մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, WinkCam–ը երկրորդ նովոսիբիրյան ստարթափն է, որը ֆինանսական աջակցություն է ստացել Microsoft ընկերության կողմից ։
Ավելի վաղ` այս տարվա մայիսին, Ակադեմպարկի բիզնես ինկուբատորի մեկ այլ ռեզիդենտի 60 հազար դոլար գումար էր հատկացվել։ –0–