USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Microsoft–ը շապիկների վաճառքներ կսկսի մարտի 19–ից` Surface–ի աշխատանքը երկարացնելու համար

12.03.2014, 11:41
Microsoft ընկերությունը մարտի 19–ից կսկսի ներկառուցված մարտկոցով Power Cover շապիկ–ստեղնաշարների մատակարարում` Surface շարքի պլանշետների աշխատանքը երկարացնելու համար, վկայում է   Microsoft Store առցանց խանութում պարագայի նախապատվերի էջը, գրում է digit.ru–ն։
Microsoft–ը շապիկների վաճառքներ կսկսի մարտի 19–ից` Surface–ի աշխատանքը երկարացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը մարտի 19–ից կսկսի ներկառուցված մարտկոցով Power Cover շապիկ–ստեղնաշարների մատակարարում` Surface շարքի պլանշետների աշխատանքը երկարացնելու համար, վկայում է   Microsoft Store առցանց խանութում պարագայի նախապատվերի էջը, գրում է digit.ru–ն։

Power Cover շապիկը հարմար է Surface Pro, Surface 2 и Surface Pro 2 պլանշետների համար, հայտնում էր Digit.ru–ն, Microsoft–ը վերջին երկու սարքերը ներկայացրել է 2013 թվականի սեպտեմբերին։ Պարագայի արժեքը 200 դոլար է։

Microsoft–ի կայքի տվյալներով` շապիկ–ստեղնաշարը կարող է ավելացնել Surface–ի ավտոնոմ աշխատանքի ժամանակը մինչև 70 տոկոսով։ Պարագայի պարամետրերն են` 18.8*27.7 սանտիմետր` 9.75 միլիմետր հաստության դեպքում։ Սարքի քաշը կազմում է մոտ 250 գրամ։ Սակայն Power Cover–ը չունի ստեղների լուսավորում, ինչպես Surface Type 2 և Touch 2 նոր շապիկ–ստեղնաշարերի նմանությամբ։

Power Cover շապիկն ի սկզբանե հասանելի կլինի ԱՄՆ–ում, Ճապոնիայում և Կանադայում, Microsoft–ի ներկայացուցիչը պատմել է ZDNet պարբերականին։ Թե երբ այն կհայտնվի աշխարհի այլ երկրների մանրածախ ցանցերում, պարզվում է։ -0-