USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

Մեգաֆոնը Android հավելվածների խանութ է գործարկել

07.02.2013, 12:18
«Մեգաֆոն» օպերատորը Android սմարթֆոնների համար նախատեսված հավելվածների սեփական ինտերնետ–խանութն է գործարկել, որը պատրաստվել է «Յանդեքս» ընկերության մշակման բազայի վրա, ՌԻԱ Նովոստիին են հայտնել «Մեգաֆոն» ընկերությունից։
Մեգաֆոնը Android հավելվածների խանութ է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Մեգաֆոն» օպերատորը Android սմարթֆոնների համար նախատեսված հավելվածների սեփական ինտերնետ–խանութն է գործարկել, որը պատրաստվել է «Յանդեքս» ընկերության մշակման բազայի վրա, ՌԻԱ Նովոստիին են հայտնել «Մեգաֆոն» ընկերությունից։

«Յանդեքսը» համանման սեփական ծառայություն էր ներկայացրել դեռ 2012թ.–ի հոկտեմբերին, սակայն Յանդեքս.Store–ը դեռ հասանելի չէ օգտատերերին։ «Մեգաֆոնի» GetUpps! Խանութն օգտագործում է Յանդեքս.Store հավելվածների կուտակված պաշարն ու տեխնոլոգիական հարթակը` դրանք հավելելով սեփական մշակումներով։

«Օպերատորը տեղեկություններ ունի օգտատերերի մասին, ինչը թույլ է տալիս մարդկանց առաջարկել կոնկրետ այն հավելվածները, որոնք իսկապես նրանց հարկավոր են։ Օգտագործողների ակտիվության վերլուծության գործիքները մեր ծառայությունում ավելի զարգացած կլինեն, քան հավելվածների մյուս խանութներում...Մենք նաև ռեալիստ ենք և հասկանում ենք, որ շուկայում չենք փոխարինում Google Play–ին»,– ՌԻԱ Նովոստիին պատմել է MegaLabs («Մեգաֆոնի» դուստր ընկերությունը, որը մշակել է ծառայությունը «Յանդեքսի» համագործակցությամբ) օպերացիոն գործունեության տնօրեն Վիտալի Ստարոդուբովը։

GetUpps!–ի օգտատերերին հասանելի է շուրջ 50 հազար հավելված, որոնց մեծ մասն անվճար է։ Գնումների դիմաց հնարավոր է վճարել «Մեգաֆոնի» բաժանորդի արտաքին հաշվից, իսկ հետագայում նաև բանկային քարտերի օգնությամբ։ «Մեգաֆոնի» բաժանորդների համար խանութից հավելվածների ներբեռնման սակագինը չի գանձվի։

Android-սարքավորումների համար ծրագրային ապահովման ամենամեծ ինտերնետ–խանութը Google Play–ն է, որը բաղկացած է ավելի քան 700 հազար հավելվածից։ MegaLabs–ը «Մեգաֆոնի» դուստր ընկերությունն է, որը պատասխանատու է օպերատորական բիզնեսի նոր ուղղությունների զարգացման համար։ 2012թ.–ին ստեղծված MegaLabs–ում աշխատում է ավելի քան 300 մարդ։ –0–