Կուկն անուղղակի կերպով հաստատել է Apple ապրանքանիշով հեռուստացույց մշակելու փաստը
07.12.2012,
15:16
Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակակից հեռուստատեսությունը անցյալի մնացուկ է, և նշել է, որ այդ ոլորտը շատ է հետաքրքրում ընկերությանը, հայտնում է digit.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակակից հեռուստատեսությունը անցյալի մնացուկ է, և նշել է, որ այդ ոլորտը շատ է հետաքրքրում ընկերությանը, հայտնում է digit.ru–ն։
«Երբ ես իմ սենյակ եմ մտնում և միացնում հեռուստացույցը, ինձ թվում է, թե ես 20 կամ 30 տարով հետ եմ գնացել։ –Այդ ոլորտն անչափ հետաքրքիր է։ Ավելին ասել չեմ կարող։
Փորձագետները վաղուց են կանխատեսում, որ Apple–ը սեփական ապրանքանիշով հեռուստացույց է մշակում, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։ Այնուամենայնիվ, ժամանակի հետ ավելի մեծ թվով վերլուծաբաններ են հակվում այն մտքին, որ ընկերությունը հեռուստացույց է մշակում։
Նախորդ տարի աշնանը խոսակցությունների նոր ալիք բարձրացրեց ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի պաշտոնական կենսագրությունը։ Գրքի հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը պատմում է, որ Ջոբսը ցանկանում էր ստեղծել մի սարք, որը կփոխեր հեռուստատեսությունն այնպես, ինչպես iPod–ը փոխեց ձայնագրման ինդուստրիան։
Ջոբսի գաղափարներից մեկի համաձայն, ֆիլմ գնելիս և այն բջջային սարքի միջոցով նայելիս` օգտվողը ստիպված չի լինի հավելյալ գործողություններ կատարել` դիտումը մեծ էկրանով շարունակելու համար։-0-