USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

iPhone-ը և iPad–ը վեբ–էջերից կջնջեն գովազդը

11.06.2015, 20:23
Safari զննարկիչի նոր տարբերակը, որը կինտեգրվի iOS 9–ի նոր տարբերակում, կօգնի արգելափակել անցանկալի կոնտենտը` պատկերներ, հղումներ, լողացող պատուհաններ և այլ նյութեր։ Այդ մասին նշված է Apple–ի կայքում։
iPhone-ը և iPad–ը վեբ–էջերից կջնջեն գովազդը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Safari զննարկիչի նոր տարբերակը, որը կինտեգրվի iOS 9–ի նոր տարբերակում, կօգնի արգելափակել անցանկալի կոնտենտը` պատկերներ, հղումներ, լողացող պատուհաններ և այլ նյութեր։ Այդ մասին նշված է Apple–ի կայքում։

Կոնտենտի արգելափակումը միացնելու համար պլագինը պետք է Safari–ին ներկայացնի JSON ձևաչափի նիշքը, որում կլինեն զտման կանոնները։ Զննարկիչը JSON-նիշքը դարձնում է բայթ–կոդ և կիրառում այն բոլոր կայքերի համար։ Զննարկիչըը պլագինին ոչ մի տեղեկություն չի փոխանցում։ Այսինքն` մշակողը չի կարող իմանալ, թե ինչ կայքեր է բացել օգտատերը, գրում է cnews.ru–ն։

iOS 9–ի նախնական տարբերակում Safari կարգավորումներում կավելանա մի հատված, որը թույլ կտա միացնել կամ անջատել կոնտենտի արգելափակումը։

Adblock հայտնի պլագինի հեղինակ Սեբաստյան Նոակը մտավախություն ունի, որ Apple–ի նոր գործառույթը բացասաբար կանդրադառնա արդեն գոյություն ունեցող գովազդի արգելափակման մշակողների վրա, քանի որ ընկերությունը ստիպում է օգտագործել նոր մեխանիզմ` հիմնված JSON նիշքերի վրա։ Adblock–ը նոր մեխանիզմի հետ համատեղելի դարձնելու համար պլագինը պետք է նախապես նոր ձևաչափին համապատասխանեցնի իր բոլոր զտիչները։-0-