Microsoft–ը թարմացրել է Windows 8–ը
26.03.2013,
17:53
Microsoft կորպորացիան թարմացումներ է գործարկել Windows 8/RT–ի համար` «Փոստ» (Mail), «Օրացույց» (Calendar), «Մարդիկ» (People)։ Թարմացումները հնարավոր է անվճար ներբեռնել Windows Store–ից, գրում է cnews.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Microsoft կորպորացիան թարմացումներ է գործարկել Windows 8/RT–ի համար` «Փոստ» (Mail), «Օրացույց» (Calendar), «Մարդիկ» (People)։ Թարմացումները հնարավոր է անվճար ներբեռնել Windows Store–ից, գրում է cnews.ru–ն։
Թարմացումը ավելացրել է արագությունն ու նոր գործառույթներ է ավելացրել, որոնք կավելացնեն աշխատանքի հարմարավետությունը։
Mail հավելվածում հնարավոր է ստեղծել և ջնջել թղթապանակները` բոլոր հաղորդագրությունները միանգամից նշելու հնարավորությամբ, դրանք տեղափոխել կամ ջնջել» Այժմ օգտատերը կարող է ընտրել միայն չկարդացած նամակների ցուցակը` հեշտ կողմնորոշվելու համար։
Հնարավոր է դարձել վեբ–հղումներ ավելացնել նամակներին և հեշտացվել է հաղորդագրությունների ցուցակների հետ կապված աշխատանքը։ բարելավվել է սևագրերի հետ աշխատելու մակարդակը։ Փոստ» հավելվածը երկու շաբաթ պահպանում պահպանում է նամակը, այնուհետև հեռացնում այն սարքից, որպեսզի հին հաղորդագրությունները շատ տեղ չգրավեն։ Այժմ օգտատերը կարող է եղած բոլոր հաղորդագրությունների որոնում իրականացնել սերվերում, հնարավոր է փնտրել նաև առանձին ջնջված հաղորդագրությունները։
«Օրացույց» հավելվածը ունի շաբաթ առ շաբաթ դիտելու հնարավորություն, հանդիպման բոլոր մասնակիցներին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու գործառույթ, թարմացվել է արտաքին տեսքը, կատարելագործվել է ընթեռնելիությունը, ավելացել է հրավերը մեկ ուրիշին ուղարկելու գործառույթը, հավելյալ հնարավորություններ` իրադարձությունների կրկնման համար, և կրկվող իրադարձությունների վերջնական ամսաթիվ նշելու հնարավորություն։-0-