Հրապարակվել են բյուջետային iPhone 5C–ի որակյալ լուսանկարները
08.08.2013,
14:28
SonnyDickson.com վեբ–կայքը ենթադրվող iPhone 5C–ի ավելի քան 50 որակյալ լուսանկարներ է հրապարակել, այդ թվում` կորպուսի ներքին հատվածի լուսանկարները։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. SonnyDickson.com վեբ–կայքը ենթադրվող iPhone 5C–ի ավելի քան 50 որակյալ լուսանկարներ է հրապարակել, այդ թվում` կորպուսի ներքին հատվածի լուսանկարները։
Այս հրապարակումը խոշոր արտահոսք է iPhone 5C–ի դիզայնի առումով։ Կայքի սեփականատեր Սոնի Դիքսոնի խոսքով (Sonny Dickson), նման նյութերի տեղադրումն իր մասնագիտացումն է։
Հիշեցնենք, որ վերջին արտահոսքերի համաձայն, iPhone 5C անվանումը կստանա iPhone–ի բյուջետային տարբերակը, հաղորդում է cnews.ru–ն։
Նկարների վրա երևում է, որ iPhone 5C–ում բացակայում են ձայնի բարձրության կարգավորման կոճակների և անաղմուկ ռեժիմի տեղերը, որոնք ավանդաբար տեղադրվում են iPhone–ի ձախ կողապատին։
Միաժամանակ կորպուսի հետնամասում կարելի է տեսնել խցիկի և աղմուկը խլացնելու համար նախատեսված լրացուցիչ միկրոֆոնի տեղերը։ Ականջակալների բնիկը տեղադրված է ներքևում, ինչպես iPhone 5–ում, նույն տեղում է դինամիկը և հիմնական միկրոֆոնի տեղը։ Եվս մեկ փոքրիկ տեղ էլ գտնվում է սարքի ձախ կողմում, հավանաբար այստեղ երրորդ միկրոֆոնն է։ iPhone 5 S–ը նույնպես երեք միկրոֆոն ունի, որոնք ապահովում են խոսակցության ժամանակ աղմուկը խլացնող համակարգի աշխատանքը։
iPhone–ի բյուջետային տարբերակը հրապարակվում է ոչ առաջին անգամ։ Մեկ ամիս առաջ նկարները տեղադրվել էին Techdy կայքի կողմից։
iPhone 5C–ի ծանուցումն ակնկալվում է այս տարվա աշնանը` հիմնական iPhone 5S–ի հետ միասին։
Ոչ թանկ iPhone–ի թողարկումն Apple–ին ոչ բնորոշ քայլ կդառնա, քանի որ ընկերությունն իր ապրանքները միշտ ներկայացրել է որպես պրեմիում կարգի ապրանքներ, որոնք, որպես կանոն, մի փոքր թանկ են մրցակիցներից։
Սակայն սմարթֆոնների շուկայի աճող մրցակցությունը, վերլուծաբանների կարծիքով, Apple–ի համար iPhone 5C–ի թողարկումն անհրաժեշտություն է դարձնում։ Փորձագետների կանխատեսմամբ, առաջիկա տարիներին բջջային սարքերի համաշխարհային շուկայում հիմնական դերը կխաղան զարգացող երկրները, որոնց բնակչության եկամուտներն այնքան էլ բարձր չեն, ինչպես, օրինակ, ԱՄՆ–ում և Եվրոպայում։
-0-