USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ճկուն էլեկտրոնիկան արտադրել արդյունաբերական ծավալներով

09.04.2015, 13:06
ԱՄՆ–ի Պերդյու համալսարանի գիտնականները մշակել են գործնականորեն ցանկացած մակերևույթի վրա էլեկտրական հոսանքի ճկուն և ձգվող հաղորդիչների տպման մեթոդը։ Մեթոդը թույլ է տալիս հեշտացնել արդյունաբերական ծավալների արտադրությունը։ Գիտնականների հոդվածը կհրապարակվի Advanced Materials ամսագրի ապրիլյան համարում։
Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ճկուն էլեկտրոնիկան արտադրել արդյունաբերական ծավալներով
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Պերդյու համալսարանի գիտնականները մշակել են գործնականորեն ցանկացած մակերևույթի վրա էլեկտրական հոսանքի ճկուն և ձգվող հաղորդիչների տպման մեթոդը։ Մեթոդը թույլ է տալիս հեշտացնել արդյունաբերական ծավալների արտադրությունը։ Գիտնականների հոդվածը կհրապարակվի Advanced Materials ամսագրի ապրիլյան համարում։

Էլաստիկ կտորի վրա հոսանք հաղորդող սխեմաները տեղափոխելու համար մի խումբ գիտնականներ` գիտությունների դոկտոր Ջոն Ուիլյամս Բոլեի գլխավորությամբ (John William Boley), օգտվել են սովորական շիթային տպիչից, բայց թանաքի փոխարեն քարթրիջում տեղադրել են մետաղական մասնիկներով սուսպենզիա, հաղորդում է cnews.ru–ն։

Կախույթը պատրաստվել է «հեղուկ մետաղի» (liquid metal) քայքայման միջոցով։ Քայքայման արդյունքում նյութի ստացված միկրոմասնիկները տեղադրվել են էթանոլի մեջ, իսկ ստացված խառնուրդն ուլտրաձայնի ազդեցությամբ հունցվել և վերածվել է կախույթի։

«Հեղուկ մետաղն» ինքնին չի կարելի տպել։ Այդ պատճառով մենք այն վերածել ենք կախույթի, որը հեշտությամբ անցնում է տպող գլխիկի հոսքային ուղու միջով,– պատմել է հետազոտության մասնակիցներից Ռեբեկա Կրամերը (Rebecca Kramer)։ – Եվ այժմ մենք կարող ենք ճկուն սխեմաները կարող ենք տեղափոխել ուր ասես»։

Կախույթը կտորի վրա տեղափոխելուց հետո էթանոլը ցնդում է, և դրա վրա մնում են միայն «հեղուկ մետաղի» մասնիկները։

Սակայն տպման արդյունքում ստացված սխեման հոսանք չի անցկացնում։ Հոսանք հաղորդող դառնալու համար այն անհրաժեշտ է «ակտիվացնել», սեղմել այնպես, որ «հեղուկ մետաղի» մասնիկները կպչեն միմյանց։ Դա արտադրողի համար որոշակի հնարավորություններ է ստեղծում` նա կարող է սխեմայի մեկ շաբլոն ստեղծել և տարբեր իրերում սխեմային տարբեր գործողություն հաղորդել` ակտիվացնելով դրա միայն որոշ հատվածներ, մինչդեռ մյուսները թողնելով ոչ հոսանք հաղորդող վիճակում։

Հետազոտողները կարծում են, որ նոր մեթոդը թույլ կտա հեշտությամբ էլեկտրոնային սխեմաներ տպել հագուստի վրա և կրիչ սարքերի նոր տեսակներ ստեղծել, ինչպես նաև կիրառում կգտնի ռոբոտատեխնիկայում` մարդանման մեքենաների ստեղծման համար։ ««Հեղուկ մետաղից» պատրաստած հաղորդիչները կարող են ձգվել և ճկվել առանց քայքայման»,– ընդգծել է Կրամերը։ -0-