Disney–ի լավագույն անիմատորները Սուրբ Ծնունդի մասին գովազդային հոլովակ են նկարահանել (Տեսանյութ)
14.11.2013,
17:42
Disney ընկերության լավագույն անիմատորները նկարահանել են John Lewis խանութների ցանցի չափազանց հուզիչ, նախատոնական գովազդային հոլովակը, հաղորդում է adme.ru կայքը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Disney ընկերության լավագույն անիմատորները նկարահանել են John Lewis խանութների ցանցի չափազանց հուզիչ, նախատոնական գովազդային հոլովակը, հաղորդում է adme.ru կայքը։
Հոլովակում John Lewis–ի արջուկը չգիտի, որ Սուրբ Ծնունդն ամենաբարի և լուսավոր տոնն է, քանի որ նա ամեն ձմեռ քուն է մտնում։
Սակայն այս տարի նրա լավագույն ընկերոջ` նապաստակի գլխում փայլուն միտք է հղացել։ Այս տարի ամեն ինչ այլ կերպ է լինելու։
Ներկայացնում ենք John Lewis խանութների ցանցի հուզիչ գովազդային հոլովակը, որի միջոցով ապրանքանիշը հորդորում է որևէ մեկին անմոռանալի Սուրբ Ծնունդ պարգևել
