USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել 2017 թվականին

29.11.2016, 14:18
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone, հայտնում է «Կոմերսանտը»` հղում անելով The Wall Street Journal-ին:

Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել 2017 թվականին

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone, հայտնում է «Կոմերսանտը»` հղում անելով The Wall Street Journal-ին:

Պարբերականի տվյալներով, Apple-ի մատակարարների առջև խնդիր է դրվել ավելացնել օրգանական լուսադիոդներով (OLED) ավելի բարակ էկրանների արտադրությունը: Ընկերությունը նաև նախատեսում է մշակել էկրանների նմուշներ, որոնք օժտված կլինեն Samsung-ի սարքերից ավելի բարձր կետայնությամբ:

Սակայն պարբերականի հոդվածում նաև նշվում է, որ Apple-ը կարող է որոշել չթողարկել նոր մոդելը 2017 թ.-ին, քանի որ այն նոր iPhone-ների 10 նմուշներից մեկն է: Ենթադրվում է, որ ճկվող էկրաններով մոդելներն ավելի թանկ կլինեն,  քանի որ OLED տեխնոլոգիան ավելի թանկարժեք է:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների տվյալներով, 2016 թ,-ի հոկտեմբերին Apple ընկերությունը Ռուսաստանում վաճառած սմարթֆոնների քանակով բարձրացել է երկրորդ հորիզոնական: Սակայն վաճառքների առաջատարը ոչ թե նոր սերնդի մոդելներն են, այլ iPhone 5S-ը, որն առաջին անգամ ներկայացվել է 2013 թ.-ի սեպտեմբերին: -0-