USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Mail.Ru–ն հրաժարվել է Google–ից և ամբողջովին անցել է ԳԱՀ–ի համար ինտերնետ տարբերակի սեփական որոնողական համակարգին

01.07.2013, 13:25
.Ru Group–ը հայտնել է սեփական որոնողական համակարգին` «Поиск Mail.Ru» ծառայությանն անցնելու մասին, գրում է cnews.ru–ն։
Mail.Ru–ն հրաժարվել է Google–ից և ամբողջովին անցել է ԳԱՀ–ի համար ինտերնետ տարբերակի սեփական որոնողական համակարգին

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Mail.Ru Group–ը հայտնել է սեփական որոնողական համակարգին` «Поиск Mail.Ru» ծառայությանն անցնելու մասին, գրում է cnews.ru–ն։

«Ընկերության ներսում մշակված Mail.Ru Group որոնողական համակարգն այժմ մշակում է բոլոր որոնողական հարցումները, որոնք ստացվում են օգտատերերից»,– հայտնել են ընկերությունից։

Մինչև հուլիսի 1–ը Mail.Ru–ն օգտագործել է երկու որոնողական համակարգեր` Google–ը և սեփական Go.mail.ru–ն, որոնողական հարցումների 60 տոկոսը մշակվել է Google–ի, իսկ 40 տոկոսը` Go.mail.ru–ի կողմից։ Մինչ այդ ընկերությունը նաև օգտվել է «Յանդեքսի» տեխնոլոգիաներից։

Սեփական համակարգի մշակումն իրականացվել է վերջին մի քանի տարիների ընթացքում, որի ժամանակ նախագծի թիմն ավելացել է` 15–ից հասնելով 200 մարդու։ Վերջին 6 ամիսներին ցուցիչի ծավալն ընդլայնվել է` 5–ից հասնելով 10 մլրդ փաստաթղթի, իսկ որոնողական հարցումների մշակման համար հատկացվել է մի քանի հազար սերվերներ։

Այսօր «Поиск Mail.Ru»–ն Ռունետի մեծությամբ երրորդ որոնողական համակարգն է` «Յանդեքսից» և Google–ից հետո, իսկ LiveInternet–ի տվյալների համաձայն, ներկա պահին մասնաբաժինը կազմում է Ռուսաստանի բոլոր որոնողական հարցումների 8,6 տոկոսը։ «Յանդեքսի» մասնաբաժինը կազմում է 61,7 տոկոս, Google–ը` 26,1 տոկոս։

«Поиска Mail.Ru»–ի համաշխարհային ամսական լսարանը, ըստ comScore–ի 2013թ.–ի մայիսի տվյալների` կազմում է 39,5 մլն օգտատեր։ –0–