Հայաստանում CANDLE օղակային արագացուցչի կառուցումը նախատեսվում է 2014թ.–ին
22.01.2014,
15:33
Հայաստանում CANDLE օղակային արագացուցչի կառուցումը ծրագրվում է 2014 թվականին, ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում CANDLE օղակային արագացուցչի կառուցումը ծրագրվում է 2014 թվականին, ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
«ՔԵՆԴԼ»-ը (CANDLE-Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission) Հայաստանում 3 ԳէՎ էներգիայով 3-րդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագիծ է, որը հնարավորություն կստեղծի ժամանակակից հիմնարար և կիրառական հետազոտություններ կատարել կյանքի գիտությունների, նյութագիտության և շրջակա միջավայրի ուսումնասիրության բնագավառներում:
Նախագիծը բաղկացած է երկու փուլից` առաջին փուլում նախատեսվում է AREAL գծային արագացուցիչի կառուցումն ու շահագործման հանձնելը, իսկ երկրորդում` CANDLE օղակային արագացուցիչի կառուցումը:
«Ակնկալում ենք, որ 2014 թվականին օղակային արագացուցչի կառուցման համար տարածք կհատկացվի, ինչպես նաև ծրագրվում է այց ԱՄՆ, Չինաստան, Դանիա, որտեղ նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում գործընկերային կապերի հաստատման մասին ծրագիրն իրագործելու նպատակով»,– չորեքշաբթի ասաց Հարությունյանը լրագրողներին։
Նախատեսվում է, որ 20 հա ընդհանուր մակերեսով տարածք կհատկացվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մերձակայքում։
Ըստ նրա, ժամանակակից հետազոտական գիտական սարքավորումների հաշվին CANDLE–ը կարող է ոչ միայն գիտական հետազոտությունների, այլ նաև երիտասարդ մասնագետների պատրաստման կենտրոն դառնալ։
Նա նշեց, որ կատարվող աշխատանքների արդյունքում արդեն հաջողվել է ստեղծել 40 միավոր գերզգայուն սարքավորումներ, որոնք հետագայում կօգտագործվեն արագացնող այլ համալիրներում։
Ինչպես նշեց Կոմիտեի ղեկավարը, CANDLE նախագծի շրջանակում ստեղծվել է գիտական հաստոցաշինության հատված, որը հետագայում կարտադրի հայ մասնագետների կողմից մշակած արագացնող տեխնիկայի հետ կապված գերզգայուն սարքավորումներ։
«2013 թվականին գործարկվել է AREAL գծային արագացուցիչը, որը հիրավի կարող է համարվել գիտական ոլորտի եվրաինտեգրման լավագույն դրսևորում, քանի որ ծրագիրն իրականացվել է եվրոպացի գործընկերների օժանդակությամբ»,– ավելացրեց նա։
CANDLE նախագիծը ճառագայթման աղբյուր է երրորդ սերնդի արագացնող-կուտակիչ համալիրի հիման վրա 2 մլրդ էլեկտրոնվոլտ էլեկտրոնների էներգիայով: Համալիրը թույլ է տալիս ալիքների երկարության լայն դիապազոնում՝ ուլտրամանուշակագույնից մինչև ռենտգեն, հզոր բացառիկ լուսային հոսքի ավելի քան 60 ալիք ունենալ:
Այսօր աշխարհում գործում են լույսի ավելի քան 40 աղբյուրներ, որոնք հիմնականում տեղակայված են ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և Ճապոնիայում: Մասնագետների գնահատմամբ՝ այս ճառագայթման օգտագործումից համաշխարհային տնտեսության տարեկան եկամուտը կազմում է շուրջ 750 միլիարդ դոլար:-0-